Սպորտ - Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների կանանց հավաքականը` Եվրոպայի C դիվիզիոնի հաղթող

Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց հավաքականը դարձել է բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության չեմպիոն:

 

Առաջնությունն անցկացվել է հուլիսի 8-ից 13-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, որտեղ եզրափակչում մեր աղջիկները 66:32 հաշվով առավելության են հասել տանտերերի նկատմամբ:

 

Բասկետբոլի Հայաստանի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչն է Վահագն Հարությունյանը:

 

Նշենք, որ առաջնությանը մասնակցել են Հայաստանի, Անդորրայի, Վրաստանի, Ջիբրալթարի, Կոսովոյի, Մալթայի, և Ուելսի հավաքական թիմերը:

 

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ