Սպորտ - Արթուր Աբրահամը կմենամարտի Լիհաուգի հետ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (44-5, 29 նոկաուտ) հաջորդ մենամարտը հուլիսի 16-ին է` Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում: Արթուր Աբրահամի մրցակիցն է սկանդինավյան աստղ նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգը (15-1, 8 նոկաուտ):

 

Ինչպես տեղեկացնում են Արթուր Աբրահամի մամուլի գրասենյակից, նախօրեին Բեռլինում բռնցքամարտիկները և նրանց մարզիչները հանդիպել են մամուլի ասուլիսի ձևաչափով:

 

Արթուր Աբրահամը շեշտել է, որ իր համար կարևոր էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և հուլիսի 16-ի մենամարտը քայլ է դեպի իր մեծ նպատակը:

 

Մեր հայրենակիցը նշել է, որ իր մարզչի՝ Ուլլի Վեգների, հետ դիտել է մրցակցի մենամարտերի տեսագրությունները և պատկերացում կազմել նրա մարտավարության մասին: Թիմ-Ռոբին Լիհաուգի խոսքով՝ ինքը նույնպես պայքարելու է հաղթանակի համար:

 

Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 TV-ի (սկիզբը` Բեռլինի ժամանակով ժամը 22:50 հատվածում) եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (սկիզբը` Հայաստանի ժամանակով հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը, ժամը 00:50-ի հատվածում):

 

Նյութն ամբողջությամբ

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ