Տարածաշրջան - Հայաստանը նոր հարաբերություններ է կառուցում Վրաստանի եւ Իրանի հետ

Չնայած Հայաստանի արտաքին քաղաքականությունում պաշտոնապես փոփոխություններ չեն եղել, վերջին իրադարձությունները խոսում են այն մասին, որ Երեւանը ստիպված է նոր հարաբերություններ կառուցել Իրանի եւ Վրաստանի հետ:
Հարաբերությունների ակտիվացումն ակնհայտ է ինչպես տնտեսական եւ հաղորդակցությունների, այնպես էլ քաղաքական ոլորտներում: Դա կապված է թե՛ տարածաշրջանում անվտանգության համակարգի անխուսափելի փոփոխության, թե՛ նոր հաղորդակցություններ բացելու մտադրության հետ:

 

Ռուսաստանը փորձում է պահպանել վերահսկողությունը Հարավային Կովկասում անվտանգության եւ հաղորդակցությունների վրա, սակայն աստիճանաբար դժվարանում է նոր ալիքին դիմակայելը: Առաջին նշաններն արդեն կան. Վրաստանը խորացրել է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունը, վրացական բանակն աջակցություն է ստանալու ԱՄՆ-ից, այդ թվում՝ «ծովում եւ երկնքում», ուժի մեջ է մտել Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը:

 

Ի պատասխան՝ Ռուսաստանը Հայաստանի հետ համատեղ ՀՕՊ ստեղծելու համաձայնագիր է ստորագրել՝ վերահսկողության տակ վերցնելով երկինքը: Ռուսաստանը խոչընդոտում է նաեւ Հայաստանով տարածաշրջանային հաղորդակցություններին՝ համոզելով Ադրբեջանին չհամաձայնվել հաղորդակցությունների բացմանն առանց «մեծ» կարգավորման:
Լավրովը Բաքվում քննարկել է հաղորդակցությունների հարցը: Հայտարարվել է, որ օգոստոսի 8-ին Բաքվում հանդիպելու են Պուտինը, Ալիեւը եւ Ռուհանին, որտեղ քննարկվելու է Հնդկաստանից Ռուսաստան Իրանի եւ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների կազմակերպան հարցը: Հայաստանն այդ նախագծում չկա:

 

Արաբական Ալ-Մայադին հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը խոշորագույն տնտեսական նախագիծ է իրականացնում, որը թույլ կտա Իրանը Վրաստանի միջոցով կապել Սեւ ծովի ափին: Խոսքը Հյուսիս-հարավ մայրուղու մասին է: Չնայած դրա շինարարությունը դանդաղ է ընթանում, ակնհայտ է, որ Իրանն ու Վրաստանը շահագրգռված են այդ, այլ ոչ թե Ադրբեջանով Ռուսաստան տանող ճանապարհով:

 

Սերժ Սարգսյանն ասում է, որ տարանցիկ երկիր դառնալու համար երկիրը պետք է լուծի կայունության եւ անվտանգության հարցերը: Հավանաբար, նա նկատի ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ գոնե «չհարձակման պակտի» ստորագրումը: Այդ երկու պետություններն ամեն ինչ անում են, որ Հայաստանը տարանցիկ երկիր չդառնա, եւ այդ հարցում նրանց օգնում է Ռուսաստանը:
Սակայն գործընթացն անխուսափելիորեն առաջ է շարժվում:

 

Հայաստանն ու Իրանը չեղյալ են արել վիզային ռեժիմը, իրանցի զբոսաշրջիկները նորից շատացել են Հայաստանում, իսկ Իրանի Պետական վերահսկողության վարչության պետը Աղվան Հովսեփյանի հետ կոռուպցիայի դեմ պայքարի հուշագիր է ստորագրել:
Ամենահետաքրքիրը, սակայն, տեղի է ունենում գազային ոլորտում: Վրաստանը որոշել է մեկ ամսով շինարարական աշխատանքների պատճառով դադարեցնել ռուսական գազի մատակարարումը Հայաստան: Հայաստանին գազի մատակարարումն ավելացնելու խնդրանքով դիմել Իրանին, վերջինս էլ համաձայնել է:

 

Միեւնույն ժամանակ, Վրաստանում փակվում է Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ճանապարհը: Չնայած գիշերային ժամերին այն բաց է, սակայն գազախողովակի իրավիճակը կարող է «նախադեպ» դառնալ նաեւ այլ հաղորդակցությունների պարագայում:
Մինչ այժմ Վրաստանի ու Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները խստորեն կանոնակարգվում էին Ռուսաստանի կողմից եւ կախված էին նրա քմահաճույքներից: Սակայն Երեւանում սկսել են հասկանալ, որ նման քաղաքականության պայմաններում մի օր կարող են պատմության հետնաբակում մնալ: Պարզ է դարձել, որ հարկ է գոյատեւել առանց Ռուսաստանի: Դրանով են պայմանավորված Վրաստանի ու Իրանի հետ նոր հարաբերություններ հասատելու փորձերը:

 

 

Նյութն ամբողջությամբ

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Թուրքիայի բանակը ռազմական օպերացիա է սկսել Իրաքի հյուսիսում (տեսանյութ) 

Ադրբեջանն ու Պակիստանը ուղիղ ավիացիոն կապ կհաստատեն

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

Վրաստանում դատարանը պարտավորեցրել է Սաակաշվիլուն $77 հազ. վճարել ծեծված պատգամավորին

Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ