Սպորտ - Հայկ Բաբայանը՝ «Ասիայի երեխաներ» միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր

Յակուտսկում ընթացող «Ասիայի երեխաներ» միջազգային մրցաշարում հայ հրաձիգ Հայկ Բաբայանը օդամղիչ հրացան (10մ), 60 կրակոց մրցաձևի եզրափակչում վաստակելով 208.1 միավոր դարձել է մրցաշարի չեմպիոն: Հ. Բաբայանը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան է, անձնական մարզիչը Անդրանիկ Այվազյանն է:

 

Նշենք, որ «Ասիայի երեխաներ» միջազգային մրցաշարը 6-րդն է, որն անցկացվում է հուլիսի 5-17-ը ՌԴ Յակուտսկ քաղաքում: Խաղերին մեր Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է առաջին անգամ:

 

 

ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ