Ժամանց և շոու բիզնես - Զինվորի կողքին` հայրենասիրական երգերով

Շնորհակալ ենք, հա՛յ զինվոր, մենք քեզ հետ ենք» խորագրով բարեգործական նախագիծը շարունակություն կունենա: Այս մասին հայտնել է պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը.«Պետք չէ մտածել, որ եթե սահմանում հարաբերական դադար է, մեր զինվորներին այլեւս օգնություն պետք չէ: Քառօրյա պատերազմից հետո դեռ շատ վիրավոր զինծառայողներ կան, որոնցից մի քանիսի թեկուզ փոքրիկ կենցաղային հոգսերը կփորձենք թեթեւացնել առաջիկա համերգներից ստացված հասույթով: Նախատեսում ենք ամենաքիչը երկու համերգ էլ աշնանն իրականացնել»:

 

Բարեգործական երկու համերգներին իրենց անհատական երգերով, զուգերգերով ու խմբակային կատարումներով ելույթ են ունեցել Սոնա Ռուբենյանը, Հայկ Պետրոսյանը, ով նաեւ հանդիսավարն է, Սեւակ Ամրոյանը, Նարինե Դովլաթյանը, Քրիստ Մանարյանը եւ նվագակցող երաժիշտները: Հնչել են «Մարտիկի երգը», «Ախպերս ու ես», «Կիլիկիա», «Բարի արագիլ», «Երազ իմ երկիր» եւ այլ հայրենասիրական կատարումներ:

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ