Տնտեսություն - Բանկն ընդդեմ «Անալիտիկ» կայքէջի տնօրեն Անի Հովհաննիսյանի

ՎՏԲ Հայաստան բանկը գործարար համբավի պաշտպանության քաղաքացիական հայց է ներկայացրել «Անալիտիկ» կայքէջի տնօրեն Անի Հովհաննիսյանի դեմ՝ 3.000.000 ՀՀ դրամ վնասի փոխհատուցման պահանջով:

 

Առաջին նախնական դատական նիստը նշանակվել է հուլիսի 12-ին:

 

Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, այդ մասին իմացել է այցելելով քրեակատարողական հիմնարկում գտնվող իր պաշտպանյալ, պատգամավորից շորթման մեջ մեղադրվող Անի Հովհաննիսյանին: Ըստ փաստաբանի՝ Ա.Հովհաննիսյանը դատական նիստի օրվա ու ժամի մասին ծանուցագիր է ստացել, իսկ բուն հայցադիմումը՝ կից փաստաթղթերով՝ ոչ:

 

Ա.Հովհաննիսյանը դիմում է ուղարկել դատարան՝ խնդրելով տրամադրել հիշյալ նյութերը, ինչպես նաև ապահովել իր մասնակցությունը դատական նիստին:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ