Տարածաշրջան - Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցու բակում Աթաթուրքի արձանն է տեղադրվել. ermenihaber.am -168.am

Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի Սիվրիհիսար գավառում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում 100-ավոր արձաններն են տեղադրվել:


Թուրքական «Haberler» լրատվական կայքը հայտնում է, որ նախագիծը սկսվել է 2011 թվականից, երբ այդ ժամանակվա մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել էր Թուրքիայում քանդակների առաջին թանգարան հիմնելու մասին:


Նախագծի աշխատանքները 4 տարի շարունակ իրականացրել է քանդակագործ Մեթին Յուդանուրը: Եկեղեցու բակում և հարակից տարածքում տեղադրվել են Աթաթուրքի, Քազըմ Կարաբեքիր փաշայի, հայտնի թուրք արվեստագետ Մուզաֆֆեր Սարըսյոզենի, բեքթաշիական դերվիշ Գյուլբաբայի, հանտի գրող Յաշար Քեմալի, Յունուս Էմրեի, Խոջա Նասրեթթինի, արհեստավորների, դարբնի, օդաչուի արձաններ:

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ