Մշակույթ - «Աշխարհը մեր շուրջը» լուսանկարչական ցուցահանդեսը՝ Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում

Ս. թ. հուլիսի 8-ին, ժամը 14:00-ին, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը» Ռուսաստանի գրողների միության և Հայաստանի հետ բարեկամական կապերի մոսկովյան ընկերության հետ համատեղ, արվեստասեր հանրությանը կներկայացնի գրող, լուսանկարիչ Լևոն Օսեպյանի «Աշխարհը մեր շուրջը» խորագրով 8-րդ անհատական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կգործի մինչև հուլիսի 9-ը:

 

Լևոն Օսեպյանը ծնվել է 1952 թվականին, Երևանում: Տեխնիկական բարձրագույն կրթությունը ստացել է Բաքվում: Ռուսաստանի գրողների միության վարչության, գրողների և հրապարակախոսների միջազգային ասոցիացիայի, ինչպես նաև Պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միության անդամ է:

 

Հեղինակել է «Այցելություն երկիր», «Պիեսներ», «Ճիչ», «Հեռախոսազանգ», «Իմ Գողգոթան» գրքերը: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով: Լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Լեհաստանում, Չինաստանում, Իսրայելում և այլ երկրներում: Լևոն Օսեպյանի լուսանկարները գտնվում են մասնավոր հավաքածուներում (Հայաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Գերմանիա, Կանադա, Իտալիա, Իսպանիա, Իսրայել, Իրան, Լեհաստան, Հոլանդիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան):

 

ՀՀ Մշակույթի նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ