Սպորտ - Սիմոն Մարտիրոսյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հուլիսի 2-ին ավարտված ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն, +105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը (անձնական մարզիչ՝ Աշոտ Փիլոսյան) դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն:

 

Նա պոկում վարժությունում բարձրացրել է 187 կգ, իսկ հրումում՝ 225 կգ և երկամարտի 412 կգ արդյունքով առաջ անցել բոլոր մրցակիցներից:

 

Այս առաջնությունում Հայաստանը ներկայացրել են նաև Ժորժ Եղիկյանը (77 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ), Սամվել Գասպարյանը (94 կգ), Սոնա Պողոսյանը (69 կգ) և Արփինե Դալալյանը (+75 կգ):

 

 

ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ