Սպորտ - Բասկետբոլի Հայաստանի հավաքականը` Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող

Հայաստանի բասկետբոլի հավաքականը առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը՝ դարձել է մրցաշարի հաղթող:

 

Մեր հավաքականը եզրափակչում ուժերն է չափել Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն՝ Անդորրայի հավաքականի հետ և հաղթել 79:71 հաշվով:

 

Առաջնությանը մասնակցել են Հայաստանի, Անդորրայի, Ջիբրալթարի, Իռլանդիայի, Մալթայի, Մոլդովայի, Սան Մարինոյի և Ուելսի հավաքական թիմերը:

 

Նշենք, որ մեր հավաքականի անդամ Անդրե Սպայթ Մկրտչյանը դարձել է մրցաշարի լավագույն բասկետբոլիստ: Նա այս առաջնությունում ընդհանուր վիճակագրության արդյունքում յուրաքանչյուր խաղում վաստակած միավորների քանակով` (21,2), դարձել է ամենաարդյունավետ բասկետբոլիստը:

 

 

ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ