Պաշտոնական - Հայտարարվել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմում նոր անդամների համալրման մասին

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտարարել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմում նոր անդամների համալրման մասին (տես՝ <Հայտարարություններ> բաժնում)։

 

Խորհրդին կարող են անդամագրվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին։ Խորհրդին անդամագրվելու համար անհրաժեշտ է համապատասխան ոլորտում ունենալ առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն։

 

Խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով՝ վերոնշյալ պահաջներին համապատասխանող անձինք և կազմակերպությունները, սահմանված ժամկետում, նախատեսված ձևով կարող են խորհրդի նախագահին ներկայացնել դիմում՝ խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ (հասարակական խորհրդի աշխատակարգը հասանելի է նախարարության պաշտոնական կայքի՝ <Նախարարին կից հասարակական խորհուրդ> բաժնում):

 

 

ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ