Պաշտոնական - Ջոն Քերին խիստ զգուշացրել է Ալիեւին ու Սերժ Սարգսյանին

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հունիսի 30-ին զանգահարել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին: Երկու երկրների նախագահների մամուլի ծառայությունները ամորֆ տեղեկատվություն են տարածել զրույցների մասին, այնպես որ Պետդեպը ստիպված էր սեփական հաղորդագրությունը տարածել:


Մասնավորապես, Պետդեպը տեղեկացրել է, որ Քերին դրական է համարել ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը:


Պետքարտուղար Քերին նախագահներին կոչ է արել կյանքի կոչել ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ երկու միջոցառումները, որոնց շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել մայիսի 16-ին Վիեննայի եւ հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների ժամանակ:


Պետքարտուղարը հաստատել է առարկայական բանակցություններին աջակցելու ԱՄՆ պատրաստակամությունը, որի արդյունքը կարող է լինել շրջանակային համաձայնագիրը եւ կոչ արել նախագահներին երկխոսությունը շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:


Դա նման է Սարգսյանի ու Ալիեւի հասցեին կոշտ նախազգուշացման: ԱՄՆ պետքարտուղարն Ադրբեջանի նախագահին խորհուրդ է տալիս չհրաժարվել երկու միջոցառումներից՝ հետաքննության մեխանիզմների տեղակայման պարտավորությունից եւ ԵԱՀԿ գրասենյակի մանդատի ընդլայնումից, որոնց վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում:


Երկրորդ նախազգուշացումն, ըստ ամենայնի, վերաբերում է Սարգսյանին՝ շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Բանն այն է, որ Ադրբեջանն ու Մոսկվան ակտիվացրել են Սարգսյան-Ալիեւ-Պուտին եռակողմ բանակցությունների ձեւաչափը: Այդ ձեւաչափը տորպեդահարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԱՄՆ նախաձեռնությամբ ընդունված որոշումները: Այդ որոշումները բխում են Հայաստանի շահերից, եւ Քերին այդ մասին հիշեցնում է Սերժ Սարգսյանին:


Քերին զգուշացնում է Հայաստանին, որ ԱՄՆ-ն Հայաստանի շահերը կարող է հետապնդել միայն Մինսկի խմբի ձեւաչափում: Հակառակ դեպքում Հայաստանը չի կարող հույս դնել ԱՄՆ աջակցության վրա:
Հայաստանի իշխանությունները, չնայած Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների ձեւաչափին հավատարիմ մնալու բազմաթիվ հայտարարություններին, չեն կարողանում մերժել Ռուսաստանին:


Ինչպե՞ս կարող են վարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի արեւմտյան համանախագահները, եթե համոզվեն, որ Հայաստանը Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ համաձայն է գործընթացը եռակողմ ձեւաչափ տեղափոխելուն: Մի կողմից նրանք կարող են պատժել Հայաստանին՝ համաձայնվելով Ղարաբաղի 2/3-ն Ադրբեջանին փոխանցելուն: Մյուս կողմից նրանք կարող են «անջատ» ճանաչել Ղարաբաղի անկախությունը ներկայիս սահմաններում՝ Հայաստանին «անհարմար» վիճակում դնելով:


Քերին զգուշացրել է:

 

Նյութն ամբողջությամբ

Նախագահը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ