Կրթություն - «Ցածր աշխատավարձերը «հարվածում» են կրթության որակին»

«Առավոտի» հետ զրույցում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը փաստեց, որ բուհերում եւ դպրոցներում աշխատավարձերը ցածր են, ինչը բացասաբար է անդրադառնում կրթության որակի վրա: «Համալսարաններն ու դպրոցները իրենց ոչ հատուկ՝ սոցիալական գործառույթ են իրականացնում, ինչը ուղղակիորեն հարվածում է կրթության որակին:


Չունենք դպրոց, որտեղ մեկ դրույքով ուսուցիչ աշխատի, եւ դրույքը կիսվում է երեք-չորս հոգու միջեւ, համալսարաններում էլ մեկ դրույքով աշխատող դասախոսներ համարյա չկան, ու դու մարդկանց չես կարող փողոց «նետել», որովհետեւ աշխատանքից դուրս թողնելուց առաջ մարդուն պետք է ապահովես վերաորակավորմամբ ու գոնե տանելի որեւէ աշխատանքով:


Եթե այդ հնարավորությունը չկա, կրթական համակարգը ստիպված է իր վրա վերցնել շատ մեծ սոցիալական պատասխանատվություն: Այս ամենի պատճառով քանակն ազդում է կրթական որակի վրա՝ իջեցնում է աշխատավարձերը, հնարավորություն չի տալիս կրթության խորությամբ ուսումնասիրության, բուհի դասախոսն էլ փոխանակ գիտությամբ զբաղվելու՝ մի քանի տեղ «մսխում» է իր ուժերը, որպեսզի ժամերի քանակի մեջ կարողանա գոնե աշխատավարձի ինչ-որ մասսա ունենալ»,- փաստեց նախարարը:


Նա հավելեց, որ այս ամենը սերտորեն կապված է մեր երկրի տնտեսական վիճակի հետ, եւ ինչքան աշխատաշուկան բացվի, այնքան բուհերը հնարավորություն կունենան բեռնաթափվել սոցիալական բեռից:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ