Տնտեսություն - Արգելվել է մոտ 20 տոննա հավի մսի ներմուծումն Ուկրաինայից

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ արգելվել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 19480 կգ բրոյլեր տեսակի հավի սառեցված միս, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին:

 

Սահմանային վերահսկողության շրջանակներում՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Դոնմալ ՍՊԸ-ի կողմից Ուկրաինայի Հանրապետությունից ներմուծվող հավի սառեցված միսն ուղարկել է լաբորատոր փորձաքննության:


Արդյունքում պարզվել է, որ բեռը ՄԱՖԱՄ, ախտածին, ա/թ սալմոնելաներ և լիստերիա ցուցանիշներով չի համապատասխանում Մաքսային միության (ԵԱՏՄ) «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին, հետևաբար` այն որպես սննդամթերք օգտագործելու համար պիտանի չէ:

 

Նկատի ունենալով վերոնշյալը` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից արգելվել է բեռի ներմուծումը հանրապետություն, իսկ տնտեսավարողին հանձնարարվել է այն վերաարտահանել:

 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ