Տարածաշրջան - Մարզի երեք բուժաշխատողներ խրախուսվեցին ՀՀ Առողջապահության նախարարի պատվոգրով

Բուժաշխատողի օրվա առթիվ ՀՀ Առողջապահության նախարարի խրախուսանքին արժանանալու նպատակով Գեղարքունիքի մարզից երաշխավորվել էին Գավառի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկ Տիգրան Մարգարյանը, Մարտունու բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ, ականջաբան Հասմիկ Աբգարյանը և Վարդենիսի պոլիկլինիկայի բուժքույր Էմմա Մկրտչյանը: Առողջապահության նախարարի կողմից շնորհված պատվոգրերը բուժաշխատողներին հանձնեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:


Մարզպետը շնորհավորեց նրանց խրախուսանքի արժանանալու համար և շնորհակալություն հայտնեց իրենց առջև դրված պարտականությունները լավագույնս կատարելու համար: ,, Առողջապահության համակարգը գտնվում է երկրի Նախագահի անմիջական ուշադրության ներքո: Դրա վկայությունն է նաև վերջին տարիներին Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկների աստիճանական բարելավումը և վերազինումը:


Դուք այդ բարելավմանը նպաստում եք ձեր հայրենանվեր աշխատանքով, ինչի համար վայելում եք հասարակության վստահությունը, իսկ մեր կողմից արժանանում գնահատանքի: Աշխատեք առաջ գնալ և ավելի բարելավել բուժսպասարկման որակը մարզում ,,- նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:


Պարգևատրվածները շնորհակալություն հայտնեցին իրենց կողմից առողջապահության համակարգում կատարած աշխատանքները գնահատելու և պարգևի արժանացնելու համար, նշելով, որ նման խրախուսանքները աշխատանքում պարտավորեցնող դեր ունեն:

 

 

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ