Օգտակար խորհուրդներ - Ինչպես դիմակայել շոգին

Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը:

 

1. Շոգ եղանակին oգտագործել սովորականից շատ հեղուկներ

• օրական մոտավորապես 3 լիտր, սակայն սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո,

• մասնավորապես խորհուրդ է տրվում օգտագործել`

Թեյ՝ այն ծարավը հագեցնելու լավագույն միջոց է, նշանակություն չունի թեյը սառն է, տաք, թե գոլ: Հատկապես բարերար ազդեցություն ունի կանաչ թեյը: Օրական 4 բաժակ տաք կանաչ թեյն ունակ է պաշտպանելու մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից

Ջուր՝ ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենաէժան միջոցն է: Ծարավը ավելի արագ կհագենա, եթե ջրի մեջ մի կտոր կիտրոն կամ թթու հատապտուղ գցեք

Կաթ և կաթնամթերք՝ կեֆիրը, յոգուրտն ու մածունը, իրենց մեջ պարունակող օրգանական թթուների շնորհիվ, ծարավը հագեցնելու հրաշալի միջոց են

Բնական հյութեր և նեկտարներ՝ ամռանը լավ օգնում են լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերը,

• չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում

 

2. Շոգ եղանակին սննդային թունավորումները կանխարգելելու համար անհրաժեշտ է`

• խուսափել արագ փչացող, պահպանման և իրացման համար հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի (միս-մսամթերք, ձու, կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, արագ փչացող սննդատեսակներով սենդվիչներ, ձկնեղեն, աղցաններ և այլն) օգտագործումից, որոնք վաճառվում են այդ նպատակի համար չսահմանված վայրերում՝ բացօթյա պայմաններում և չեն պահվում սառնարանային պայմաններում

• շուտ փչացող սննդամթերքը պահպանել սառնարանում

• ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր

• ընտրել թարմ, ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք

• պատահական վայերից սունկ գնել չի թույլատվում: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ

• սննդամթերքը պահել փակ տարողություններում` ճանճերի աղտոտումից կանխարգելելու նպատակով

• մրգերը, բանջարեղենը և կանաչեղենը մանրակրկիտ լվանալ:

 

3. Ամռան շոգերին անհրաժեշտ է խստորեն պահպանել անձնական հիգիենան, անհրաժեշտ է հաճախ լվանալ ձեռքերը և լոգանք ընդունել:

 

4. Շոգին ձեռնարկեք միջոցառումներ մարմնի ջերմաստիճանն իջեցնելու նպատակով՝

• եթե տանն եք, ապա հաճախ (օրը մի քանի անգամ) ընդունեք զով ցնցուղ, լոգանք կամ սառը ջրով ոտքերի լոգանքներ

• հաճախ սառը ջրով թրջած սրբիչով շփումներ կատարեք

• կարելի է մաշկի մակերեսին (ծոծորակին, թևատակերին) դնել սառը կոմպրեսներ, ինչը ևս կիջեցնի մարմնի ջերմաստիճանը:

 

5. Շոգ եղանակին ձեռնարկեք միջոցառումներ փակ տարածքներում (բնակելի տների սենյակներ, աշխատասենյակներ) օդի ջերմաստիճանի իջեցման նպատակով:

 

6. Ամռան շոգին վերանայեք վարքագիծը

• սահմանափակեք ամենօրյա ֆիզիկական աշխատանքները, խուսափեք բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից

• ֆիզիկական աշխատանքները կատարեք օրվա համեմատաբար զով ժամերին

• արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում

• արգելվում է երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում:

 

7. Վերանայեք սննդակարգը և սննդի ընդունման ժամերը`

• պետք է նվազեցնել սննդակարգի կալորականությունը

• սննդի ընդունման հաճախականությունը պետք է ավելացնել, իսկ քանակը պակասեցնել

• սննդի հիմնական ընդունման համար պետք է ընտրվեն օրվա զով ժամերը,

• ճարպերով հարուստ և դժվարամարս սնունդը հնարավորինս պակասեցնել, օգտագործել միայն անյուղ միս, մսամթերք, ձուկ:

 

8. Չափից ավելի ուլտրամանուշակագույն ճառագայթումը վտանգավոր է

• ուլտրամանուշակագույն ճառագայթման նկատմամբ հատկապես զգայուն են երեխաները, ծերերը, հղիները, խրոնիկ հիվանդություններով տառապողները

• արևային այրվածքից (մաշկի կարմրություն, այտուց, ցավ, բշտերի գոյացում), արևահարությունից, ֆոտոկոնյուկտիվիտից (կոպերի ցավոտություն, կարմրություն, աչքերում ավազի զգացողություն, լուսավախություն, արցունքահոսություն,) ֆոտոալերգիաից խուսափելու նպատակով հնարավորինս սահմանափակել արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց՝ հատկապես ժամը 12.00-ից 17.00-ի սահմաններում

• տեղային ախտահարումները (արևայրուկ և այլն) կարող են ուղեկցվել նաև ընդհանուր տոքսիկ երևույթներով` մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սարսուռ, սրտխառնոց, փսխում, ինչի դեպքում պետք է դիմել բժշկական օգնության

• հնարավորինս քայլել ստվերում

• հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոցներ, հովանոց, հագնել սպիտակ/և կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ:

 

9. Շոգ եղանակին զգուշությամբ ընդունեք դեղեր

 

• դեղեր ընդունելիս խորհրդակցեք բժշկի հետ՝ արդյոք դրանք բացասաբար չեն անդրադառնում օրգանիզմի ջրա-աղային հավասարակշռության և ջերմակարգավորման վրա

• դեղերը պահեք պիտակի վրա նշված ջերմաստիճանային պայմաններում:

 

10. Խրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդներին`

• խորհրդակցեք Ձեր բժշկի հետ՝ բուժման, սննդակարգի, հեղուկների օգտագործման չափի, տեսակների և վարքագծի փոփոխման հետ կապված լրացուցիչ նշանակումներ և խորհուրդներ ստանալու նպատակով

• հաճախ չափեք մարմնի ջերմաստիճանը, արյան զարկերակային ճնշումը

 

11. Շոգ եղանակին զգալի ավելանում է նաև մրսածությամբ պայմանավորված հիվանդությունների առաջացման վտանգը`

• խիստ սառեցված հեղուկների օգտագործումը ցանկալի չէ

• պետք է հետևել, որ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա

• այնտեղ, ուր առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան:

 

12. Շոգ եղանակին միջատների խայթոցներն ավելանում են

• պատուհաններին տեղադրել հակամոծակային մանրավանդակ ցանցեր

• ռեպելլենտները, ֆումիգատորները, որոշ բույսեր՝ ռեհան, պոմիդորի թփեր և այլն, ևս պաշտպանում են միջատներից

• վառ գույների հագուստը, օծանելիքը գրավում են միջատներին

• բնության գրկում կրել փակ թևերով և ոտքերը փակող հագուստ:

 

ՀՀ Առողջապահության նախարարություն

 

Ինչպես կանխել հոդատապը և հոդացավը

Ականջներում աղմուկի առաջացման պատճառներն ու բնական դեղամիջոցներ խնդրից ազատվելու համար

Յուղոտ ձկան գործածումը մեծացնում է կենսաթոշակային տարիքում լավ առողջության հավանականությունը

Ծխող տղամարդկանց երեխաների մոտ կարող են կոգնիտիվ խանգարումներ առաջանալ. հետազոտություն

Որ մթերքն է նպաստում հիշողության լավացմանը

Սննդամթերք ուղեղի համար - Մուգ շոկոլադ

Նարգիլե ծխելը առողջության համար վտանգավոր է

Երբ է ընդեղենը վտանգավոր

 Սուրճը նպաստում է թիմային աշխատանքին

Օրեր առաջ  սոցիալական ցանցերում հայտնվեցին ռուսական շոկոլադ այրելու տեսահոլովակներ, որոնցով օգտատերերը ցույց էին տալիս՝ շոկոլադի մեջ չկան կակաո եւ կարագ: Պարենային իրավունքի մասնագետ Դավիթ Պիպոյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ շոկոլադ այրելու յութուբյան տեսահոլովակներին: «Սա տեղեկատվության պակաս է, եթե անգամ վերցնեք կակաո հատիկավորը կամ շոկոլադի հատիկը, այն պետք է այրվի: Եթե քիմիա սովորած լինեինք, կհասկանայինք, որ պետք է այրվի: Իսկական շոկոլադը պետք է պարունակի՝ հատիկավոր կակաո, կակաոյի յուղ, շաքար»,- ասաց նա:

Պիպոյանն ասաց, որ թե տանը, թե խանութում վաճառվող  կոնֆետները փորձել է մոնիթորինգի ենթարկել: Նրա խոսքով՝ այս օրերին բարձրորակ շոկոլադ գտնելը խնդիր է. կակաոյի փոխարեն հաճախ կակաոյի փոշի է գործածվում, կամ բարձրարժեք յուղը փոխարինվում է ցածրորակ և ավելի էժան՝ արմավենու յուղով:

Գիտնականները պնդում են, որ մարդու համար օգտակար են միայն բնական ըմպելիքները, քանի որ նրա օրգանիզմի 70 տոկոսը բաղկացած է հեղուկից։

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե որն է տղամարդկանց համար օրալ սեքսի հիմնական վտանգը, հայտնում է Բժշկական ուռուցքաբանության եվրոպական միությունը։

Այս տարի Ապրիլի 1–ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը, որնայլ կերպ կոչվում է Սուրբ Զատիկ։ 

Օգտակար է իմանալ, թե այս գարուն ինչ բաճկոններ են թրենդային

Հայկական բաղադրատոմսով պատրաստած հավի կրծքամիսը հիացրել է Դաղստանի միջազգային գաստրոնոմիական փառատոնի ժյուրիին:

Վարդակակաչը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, օսլա և գլյուկոզա՝ պնդում են գիտնականները: Ժողովրդական բժշկության մեջ այս ծաղիկն օգտագործվում է սրտանոթային հիվանդությունների բուժման համար՝ հայտնում է newsyou.info-ն:


Սուրբ Զատիկի ձուն ներկելու գեղեցիկ տարբերակ

Տարիքի հետ մարդու օրգանիզմը ծերանում է և զարմանալի չէ, որ մարդիկ փնտրում են միջոցներ օրգանիզմը կրկին երիտասարդացնելու համար

Այո, այո, աչքերը՝ հոգու հայելին են: Իհարկե, եթե կառավարես՝ կարող ես թաքցնել իսկական էմոցիաներդ

Խուսափե՛ք տհաճ անակնկալներից՝ բնության գրկում հանգստանալիս

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ամռանը բարձրանում է վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման վտանգը

Խորհուրդներ օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու համար

Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը: Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող հիմնական բացասական գործոններն են` օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը:

 

Այս տարի` մայիսի դրությամբ, արձանագրվել է թունաքիմիկատներով թունավորման 42 դեպք, որից 9-ը Երևանում, 33-ը մարզերում, որից 1-ը` մահվան ելքով: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է թունաքիմիկատներով թունավորման 66 դեպք, որից 12-ը Երևանում, 54-ը մարզերում, որից 5-ը` մահվան ելքով:

 

Մաշկի չարորակ նորագոյացությունները (ՄՉՆ)` ուռուցքային ախտաբանության կառուցվածքում զբաղեցնում են առաջին տեղը։ Ամեն տարի աշխարհում արձանագրվում է ՄՉՆ-ի մոտ 3 մլն դեպք, որից 132.000-ը` մաշկային մելանոմա։ Մելանոման, կազմելով չարորակ ուռուցքների 1%-ը, հանդիսանում է մահացության ամենահաճախ հանդիպող պատճառը:

 

Միզուղիների բորբոքում․  ինչպե՞ս է ախտորոշվում և բուժվում

Թուզը վաղուց է հայտնի իր օգտակար հատկություններով։ Setmar.ru կայքը ներկայացրել է թզի օգտակար հատկությունները։

Սպիտակ թեյը համարվում է ամենաթանկ և նրբաճաշակ տեսակը: Դրա արտադրության համար օգտագործվում են միայն սպիտակ խավով պատված երիտասարդ բողբոջները և թեյի թուփի վերին տերևները, ինչը թույլ է տալիս առավելագույնս պահպանել նրանում պարունակվող օգտակար նյութերը: Իզուր չէ, որ հին Չինաստանում թեյն անվանում էին անմահության էլիքսիր. այս ըմպելիքը կանխարգելում է օրգանիզմի շուտ ծերացումը և ամրացնում է առողջությունը:

Համակարգչի ստեղնաշարն ու մկնիկը մեզ համար այնքան սովորական առարկաներ են դարձել, որ թվում է այստեղ ոչ մի նոր անակնկալ մեզ չի սպասվում: Այնուամենայնիվ պատահում է, որ շատ սովորական առարկաները ունեն ոչ այդքան ակնհայտ հատկություններ և ֆունկցիաներ:

 

Ինչպես սնվել տոնական օրերին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Դիմելիությունը նվազել է

Խոլեստերինի բարձր մակարդակի խնդիրն այն է, որ ճարպային գոյացությունները կարող են կուտակվել նաև անոթներում: Անոթային այս գոյացությունները խանգարում են արյան շրջանառությանը, և հենց այս վիճակն էլ կոչվում է աթերոսկլերոզ: Անոթային խցանման պատճառով ի հայտ է գալիս ինսուլտի և սրտի կաթվածի զարգացման ռիսկը:

 

Դիաբետը ժամանակակից հասարակության առողջական ամենատարածված խնդիրներից մեկն է։ Fithacker.ru կայքը գրում է, որ, չնայած սրան՝ մարդկանց մեծ մասն անհրաժեշտ չափով տեղեկացված չէ հիվանդության մասին։

Մարդիկ ավտոմեքենաների օդի թարմացման համար հաճախ գնում են բուրավետ միջոցներ։ Այս միջոցները հնարավոր է փոխում են մեքենայի ներսի բույրը, սակայն չեն անցկացնում հոտի առաջացման պատճառը։

 

ճաշատեսակներ, որոնք չի կարելի երկրորդ անգամ տաքացնել

Քչերը գիտեն, որ հեշտ մեթոդով` առանց քիմիական միջոցների, կարելի է վերացնել լվացարանի խցանումը:

 

Կանխարգելենք գրիպը և դրա հետևանքները

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 17-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով:

Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Չափահաս մարդկանց կեսից ավելին չի կարողանում գիշերը հանգիստ քնել: Իսկ անքնության դեմ դեղերի վնասի մասին քիչ չէ ասված: Անքնության դեմ տնային միջոցներ գոյություն ունեն՝ տաք կաթ, երիցուկով եւ մեղրով թեյ, մեկ բաժակ բուրբոն կամ կոնյակ: 

Որ մթերքն է նպաստում հիշողության լավացմանը

 

Պոլիոմիելիտի արմատական վերացումը հնարավոր է24.10.16

 

Կակաոն վաղուց հայտնի է իր փափկացնող, խթանող և ընդհանուր կազդուրիչ ազդեցությամբ:

 

Մեղր ընտրելիս առաջին հերթին ուշադրություն դարձնենք գույնին: Եթե այն սպիտակավուն երանգ ունի, ապա հավանաբար այն պարունակում է շաքարի օշարակ: Եթե մեղրը մուգ դարչնագույն է,  այն կարող է լինել հին, սառած, հալեցված մեղր, որն արդեն օգտակար տարրեր չի պարունակում:

 

Ալկոհոլի չարաշահումը չարիք է․․․սակայն դժվար է չարաշահում համարել ընթրիքի ժամանակ խմած մեկ գավաթ գինին։
Առավել ևս, երբ բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն գրեթե զարմանահրաշ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա։

 

Քաղցրը՝ գլխացավի պատճառ

Մանդարինի օգտակար հատկությունները

 

Քաղցկեղը կանխարգելող 5 մթերք

Ի՞նչ է կրծքագեղձի կիստան, և ինչպե՞ս բուժել այն

7 խորհուրդ, եթե եղանակային փոփոխություններից ցավում է գլուխը

Սխալներ, որ թույլ են տալիս ցնցուղ ընդունելիս

Սրտանոթային հիվանդություններ ունեցողներն ինչպես հաղթահարեն շոգը

Կարմիր բողկը՝ հզոր դեղամիջոցների հսկա պահեստ

Նուռ ուտելու 10 պատճառ

 

Խուսափե՛ք աղի չարաշահումից

 

Մթերքներ, որոնք չի կարելի պահել սառնարանում

 

Որ մթերքն է նպաստում հիշողության լավացմանը

Ինչպես դիմակայել շոգին

 

Ինչ անել ջերմային հարվածի ժամանա

Ծխախոտի օգտագործումը` հիվանդությունների պատճառ

 

Ինչ սննդամթերք է օգտակար հանգիստ քնի համար

 

«Խրախուսենք մայրերին կրծքով կերակրել երեխաներին ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում»02.08.16

 

Ավելուկի օգտակար հատկությունների մասին

Ձուն օգտակար է, թե վնասակար

 

Ճանաչեք հեպատիտը, գործեք հիմա28.07.16

Ի՞նչ խմել շոգին

Տրամադրվում է պատշաճ բուժօգնություն. ԱՆ

Ինչու են ձեռքերն ու ոտքերը մշտապես սառը

Բրոկոլիի օգտակար հատկությունները

Շոգ եղանակին ակտիվանում են վարակիչ հիվանդությունները

Երեխայի սենյակում չի կարելի հեռուստացույց դնել 

Տաք թեյը վնասակար է առողջությանը

Ինչու են կծու համեմունքներն օգտակար

Շոգը հաղթահարելու 10 օգտակար խորհուրդ

Ամռանն զգուշացեք խառը և ճարպոտ սննդից

Ինչպե՞ս ազատվել մրգերի և բանջարեղենի մեջ պարունակվող քիմիկատներից

Սառույցով ջուր խմելը վտանգավոր է

Սրտխառնոցը հաղթահարելու միջոցներ

Օրգանիզմը թունավոր նյութերից մաքրելու եղանակ

Ինչ անել արևահարման դեպքում և դրանից պաշտպանվելու համար

Խուսափե´ք տնային պայմաններում պահածոներ պատրաստելուց

Զգուշացեք սնկից թունավորվելուց

Գլխացավը հաղթահարելու միջոցներ

Ինչպես դիմակայել շոգին

Սխտորի օգտակար հատկությունները

Ինչպե՞ս վարվել, երբ սենյակում սնդիկային ջերմաչափ է կոտրվել

ՀՀ ԱՆ. Օգտակար խորհուրդներ թունաքիմիկատներով թունավորումներից խուսափելու համար

Համեմունքները միան ուտեստներին համ հաղորդելու նպատակ չեն հետապնդում: Դրանց հատկապես կծու տեսակները՝ չիլի պղպեղը, հալապենյոն եւ կայնեյան (կարմիր պատիճապղպեղ) մի շարք առողջարար հատկություններ ունեն:

Հանգիստ քնի համար օգտակար է

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

Նորընտիր վարչապետի նշանակումը տեղի է ունենալու դեկտեմբերի 31-ին

Հարցումներ