Մշակույթ - Վարդավառի տոնակատարությունը կնշվի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում

Ս. թ. հուլիսի 2-ին, ժամը 17:00-ին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ՝ Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը կներկայացնի Վարդավառի տոնը:

 

Տոնակատարությունը սկիզբ կառնի Աշտարակի Ծիրանավոր եկեղեցում՝ խնձորի օրհնության կարգով, ապա մասնակիցները թանգարանի առջև կդիտեն լարախաղացի ելույթը, կհամտեսեն Վարդավառի ավանդական քաղցրեղենը:

 

Տոնակատարության ընթացքում «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը կներկայացնի Վարդավառի տոնը, իսկ «Արեգ» խումբը կկատարի ազգագրական երգեր ու պարեր: Վարդավառի տոնը կեզրափակվի ավանդական ջրոցիով:

 

 

ՀՀ Մշակույթի նախարարություն

  

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ