Ժամանց և շոու բիզնես - Հայտնիները հիշում են Վարդուհի Վարդանյանին

Շուշան Պետրոսյան.«Չկարողացա համակերպվել իր կորստին»

 

«Այնքան անսպասելի գնաց, այնքան հանկարծակի... Ես այդպես էլ չկարողացա համակերպվել իր կորստին։ Զրնգուն ծիծաղի արձագանքը մեր ականջներում թողած գնաց... Վառվռուն աչուկները, իր մեջ կրող անվերջ գարունը տարավ իր հետ... Կարոտում եմ Թութիկիս... Իր անկոնֆլիկտ խառնվածքը, բարությունը, հարգանքը մեր` Երգի թատրոնի առաջին սերնդի հանդեպ: Երբեք որեւէ մեկից չզազրախոսելն, անշուշտ, մեծագույն գնահատականն էր իր մարդկային, լուսավոր տեսակի։ Միշտ «փափլիկներով» քննարկում էինք դիետաների տարատեսակները:), այդ սկզբունքով, սուրճ, թեյ խմելիս դիաբետիկ շաքարիկներն էր գցում բաժակի մեջ (թեեւ նման խնդիր ընդհանրապես չուներ)՝ անպայման հիշեցնելով, որ դիետայի մեջ է ու այս շաքարիկները չեն գիրացնում»,-նշել է Շուշան Պետրոսյանը:

 

Զարուհի Բաբայան.«Նա առաջինն է տեսել տղայիս»

 

«Այնքան երկար տարիների պատմություն ունի մեր ընկերությունը՝ դպրոց, ուսանողական տարիներ, առաջին սեր եւ ժամադրություններ, առաջին պրոֆեսիոնալ քայլեր բեմում, ընտանիք կազմել, երեխաներ ունենալ: Եվ այդ ամենը` միասին: Աննկարագրելի կորուստ եւ տխրություն է իմ սրտում: Համերգներով շատ երկրներ ենք միասին մեկնել, որոնցից մեկը Լիբանանն էր: Հիշում եմ, որ հենց Բեյրութում իմացանք, որ երկրորդ երեխաս տղա է լինելու: Չեմ կարող նկարագրել այն ուրախությունը, երբ սոնգրաֆիկ էկրանին տեսանք ապագա երեխայիս պատկերը: Երբեք չեմ մոռանա Վարդուհու հրճվանքը: Ուրախությունից բղավում էր, որ ինքն առաջինն է տեսել տղայիս, նույնիսկ` ինձնից շուտ: Ընկերները լինում են տարբեր, բայց որքան բարություն եւ սեր պետք է լինի մարդու սրտում, որ կարողանա այդքան շատ մարդկանց հոգիներում տեղ ունենալ: Շատ եմ կարոտում նրան: Շնորհավոր ծնունդդ իմ... »,-պատմել է Զարուհի Բաբայանն, ով այս օրերին Միացյալ Նահանգներում է:

 

«Ցավոք, այդ հրաշալի օրվան հաջորդեց ավտովթարը…»

Արսեն Գրիգորյանի եւ Արսեն Սաֆարյանի համար Վարդուհու հետ անցկացրած ամենատպավորիչ օրը չարաբաստիկ ավտովթարին նախորդող օրն է եղել: «Ալավերդի քաղաքում համերգներ ունեինք: Երեքով լիարժեք օր անցկացրինք` հրաշալի համերգ, հետո ճաշկերույթ… Ողջ օրը միասին էինք: Ցավոք, այդ հրաշալի օրվան հաջորդեց ավտովթարը»,-վերհիշել են երգիչները.«Նա մեր էստրադայի լավագույն ձայներից մեկն էր: Թող Տերը պահապան լինի նրա բարի հոգուն եւ լուսավորիր այն»:

 

Հասմիկ Կարապետյան.«Հնարավոր չէ մոռանալ քո լիաթոք ծիծաղը»

 

«Հույս ունեմ, որ երկնքից տեսնում ես, թե որքան են քեզ բոլորը սիրում: Քո հիշատակն ապրում է բոլորիս սրտերում: Հնարավոր չէ մոռանալ քո` լավ մարդու տեսակը, քո լիաթոք ծիծաղը...»,-Վարդուհու տարեդարձն է շնորհավորել Հասմիկ Կարապետյանը:

 


Սիլվա Հակոբյան.«Ցավոք, այդպես էլ չեկար...»

 

Սիլվա Հակոբյանն էլ իր «ֆեյսբուքյան» էջում հետեւյալ գրառումն է կատարել.«Երբեք չեմ մոռանա 10 տարի առաջ այն օրը, երբ այդ չարաբաստիկ օրվա նախորդ գիշերը զանգահարեցիր ու քեզ հատուկ զրնգուն ձայնով շնորհավորեցիր ինձ իմ «Գիշեր է» երգի կապակցությամբ։ Խնդրեցիր` ձայնագրեմ երգը ձայնասկավառակի վրա, որ վերցնես եւ միշտ լսես քո ավտոմեքենայի մեջ, բայց, ցավոք, այդպես էլ չեկար... Շնորհավոր ծնունդդ, Թութուշ ջան, դու միշտ մեզ հետ ես ու երջանիկ եմ, որ պատիվ եմ ունեցել շփվել քեզ պես բարի, ուրախ, կամեցող ու տաղանդավոր մարդու հետ...»:

 

Նյութի աղբյուր

Արամ MP3-ը կլինի Եվրո-2019-ի վիճակահանության արարողության հանդիսավարը

Տիմատին ներկայացրել է Հայաստանում նկարահանված տեսահոլովակը (տեսանյութ)

Դու այնքան լավն էիր, որ քեզնից հետո ոչ ոքի չկարողացա լսել. Հայկոն՝ Սրբուկին

«Անկանխատեսելի» բառի իմաստն ինձ դեռեւս այսքան ծանոթ չէր եղել... Սրբուկ

Չեղարկվել է «Մանկական ձայնը» նախագծի քվեարկության արդյունքները

Սոֆի Թերները պատմել է՝ որտեղից է Starbucks-ի բաժակը հայտնվել «Գահերի խաղ»-ում

«Գահերի խաղի» դերասանուհին արգելափակել է թուրք հետևորդներին

Facebook-ը՝ խոշոր փոփոխությունների շեմին

National Geographic-ը ներկայացրել է հայկական 9 ճաշատեսաների «հիթ-շքերթը»

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ