Սպորտ - Հայ աթլետների մեդալները՝ Բալկանյան երկրների առաջնությունում

Ռումինիայի Պիտեշտի քաղաքում անցկացված Բալկանյան երկրների մեծահասակների աթլետիկայի ամառային առաջնությունում Լևոն Աղասյանը (անձնական մարզիչ՝ Արսեն Պետրոսյան) 16 մետր եռացատկում 16 մետր 49 սմ արդյունքով դարձել է մրցաշարի հաղթող:

 

Մեր մյուս մարզիկ՝ Երվանդ Մկրտչյանը (անձնական մարզիչ՝ Գրիգոր Բարսեղյան) 3000 մետր վազքատարածությունում 8.20.09 արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: Փաստենք, որ Ե. Մկրտչյանը 1500 մետր վազքատարա-ծությունում սահմանել է Հայաստանի Հանրապետության նոր ռեկորդ՝ 3.50.41 արդյունքով:

 

Բալկանյան երկրների մեծահասակների աթլետիկայի հոբելյանական՝ 75-րդ առաջնությանը Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են 9 աթլետներ:

 

ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ