Պաշտոնական - Հռոմի պապը Գյումրիից Երևան կգա ինքնաթիռով

Հռոմի պապի այցը Հայաստան լուսաբանելու համար Հայաստան են ժամանել 83 լրագրողներ աշխարհի ամենատարբեր լրատվամիջոցներից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

 

Նրա խոսքով` արարողությունների ժամանակ ելույթներից անմիջապես հետո լուսաբանող լրատվամիջոցները կունենան սղագրություններ չորս լեզուներով` ռուսերեն, անգլերեն, գերմաներեն ու ֆրանսերեն: Գյումրու և Էջմիածնի կրոնական արարողություններից հետո սպասվում են Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդիի ճեպազրույցները լրագրողների հետ:

 

Ինչ վերաբերում է Խոր Վիրապ պապի այցելության լուսաբանմանը, ապա այնտեղ աշխատելու են միայն անձնական լուսանկարիչները, իսկ Նախագահական նստավայրում լրագրողների մուտքը սահմանափակվելու է:

 

Տ. Բալայանը հայտնեց նաև, որ Պապը Գյումրիից Երևան գալու է ինքնաթիռով, հետևաբար, իրենք չեն կազմակերպել լրագրողների տեղափոխումը` հաշվի առնելով ժամանակի սահմանափակ լինելը:

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ