Տնտեսություն - Կայացել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

 

Խորհուրդը հաստատել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) նորանշանակ գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանի թեկնածությունները որպես FREDA-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ինչպես նաև հիմնադրամի կանոնադրության մեջ առաջարկվող համապատասխան փոփոխությունները և լրացումները:

 

Նիստում հաստատվել են նաև հիմնադրամի 2015 թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության ներկայացրած ֆինանսական հաշվետվությունները և անկախ աուդիտորական եզրակացությունը, ինչպես նաև FREDA-ի կողմից հրապարակվող և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության նախագծի եզրակացությունը: Մեկ այլ հարցով հոգաբարձուների խորհուրդը քննարկել և հաստատել է FREDA-ի ներդրումային ուղեցույցի վերջնական տարբերակը:

 

ՀՀ կառավարության պաշտոնական էջից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ