Տնտեսություն - ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը փոփոխություններ և լրացումներ կատարել է որոշումների մեջ

Խորհուրդը սահմանել է «Հարկադիր կատարողի կողմից պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու նպատակով բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների ձևերը»:
AddThis Sharing Buttons

Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 21-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ և լրացումներ է կատարել է «ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վարչական տույժերի, տուգանքների հաշվառման տեղեկատվական համակարգից տվյալներ ստանալու և վճարումների կատարման համար այդ տվյալները պարտադիր ստուգելու կարգում և պայմաններում» և «Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների արգելադրման էլեկտրոնային համակարգի գործողության կարգը և պայմանները» որոշման մեջ:

 

Այս մասին տեղեկանում ենք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Խորհուրդը սահմանել է «Հարկադիր կատարողի կողմից պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու նպատակով բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների ձևերը»:

 

«Հոթ կրեդիտ» ՍՊԸ-ին տրամադրվել է գրավատան կազմակերպման լիցենզիա, վերաձևակերպվել են «ԱՍ ՄԱՍՏԵՐ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 305 և «ՄՎՄ-ՖԻՆԱՆՍ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիաները, իսկ Ա/Ձ Վարդան Օհանյանին գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 071 լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ