Մամուլ - Ստատուս քվոն անընդունելի է. Ալիև. Արարատնյուզ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ստատուս քվոն անհրաժեշտ է հաղթահարել, սակայն դրա համար պետք է դուս բերվեն հայկական զորքերն այդ տարածաշրջանից, Ռիա Նովոստիի հաղորդմամբ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

 

«Հակամարտությունը ձգձվում է, ինչպես հայտարարել են Ռուսաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահողները, ստատուս քվոն անընդունելի է, մենք այդ հայտարարությունն ամբողջությամբ ընդունում ենք»,- ասել է Ալիևը:

 

«Սակայն, որպեսզի փոխվի ստատուս քվոն, պետք է սկսել Ադրբեջանի տարածքի ապաբռնազավթումը»,- շեշտել է Ադրբեջանի նախագահը` միաժամանակ շնորհակալություն հայտնելով Պուտինին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպում նախաձեռնելու, ինչպես նաև Ռուսաստանի կառուցողական դերի համար, որ այդ երկիրն, ըստ Ալիևի, խաղում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ:

 

«Մենք հույս ունենք, որ կհաջողվի կառուցողական դինամիկա հաղորդել բանակցային գործընթացին, որը վերջին երկու տարվա ընթացքում գործնականորեն չի վարվել»,- հավելել է Ալիևը:

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ