Տնտեսություն - Նավթի համաշխարհային գները աճ են գրանցել

Նավթի համաշխարհային գները Նյու Յորքի և Լոնդոնի բորսաներում տեղի ունեցող սակարկությունների արդյունքներով սկսել են աճ արձանագրել։

 

Այսպես, ինչպես հաղորդում է RBC-ն, Նյու Յորքի ապրանքային բորսայում՝ NYMEX-ում, «սև ոսկու» ամերիկյան WTI թեթև մակնիշի մեկ բարելի հուլիս ամսվա ֆյուչերսների արժեքն աճել է 1,10 տոկոսով՝ հասնելով 48,51 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

 

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,93 տոկոսով՝ հասնելով 49,63 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ