Հասարակություն - Հայ զինվորը ոչ մեկին և ոչ մի գնով չի զիջի ժողովրդի ազատությունը. Վահե Ղազարյան

 

Քամու դեմ նավարկելով անհնար է փոխել նրա ուղղությունը, իսկ քամին արհամարհող նավապետը կարող է նույնիսկ խորտակել նավը:

 

Նույնպես և մարդկության առաջընթացին խոչընդոտող բազմաթիվ առաջնորդներ խայտառակ ձևով հեռացել են թատերաբեմից:

 

Նրանց վատ օրինակին հետևող Ալիևն այսօր լուրջ վտանգի է ենթարկում մարդկությանը, բայց միջազգային հանրությունը դեռ հանդուրժում է նրա հակամարդկային վարքագիծը: Հունիսի 20-ին նշանակված Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպման երեք վարկած կա:

 

Ամենասպասվածն այն է, որ կստորագրվի շփման գծում հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմների տեղակայման մասին համաձայնությունը, ինչին մոտ մեկ տարի դիմադրում է Ադրբեջանը: Այդ մեխանիզմների տեղակայմամբ ԵԱՀԿ դիտորդական մանդատը կհզորանա, բանակցությունները կշարժվեն մեռյալ կետից:

 

Երկրորդ վարկածն այն է, որ Ալիևը կհրաժարվի Վիեննայի համաձայնությունից և օդում նորից կկախվի ծավալուն պատերազմի վերսկսման վտանգը: Եվ վերջապես, չի բացառվում, որ սեղանին դրվի նեոկազանյան փաստաթուղթ, որով Ռուսաստանը վերջին անգամ կողմերին կառաջարկի կարգավորման տարբերակ և կփորձի պահպանել տարածաշրջանային հեգեմոնի դիրքը:

 

Ամեն դեպքում հաստատ է մեկ բան. Հայ զինվորը ոչ մեկին և ոչ մի գնով չի զիջի ժողովրդի ազատությունը:

 

Վահե Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ