Հասարակություն - Նոր փոփոխություններ երթևեկությունում

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի հունիսի 18-ից Երևան քաղաքի Գլինկայի փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտային կից հատվածի թևում, կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

 

Նշված թևի հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ դեպի Տիգրան Մեծի պողոտա ուղղությամբ:

 

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝ 2016 թ. հունիսի 19-ից կփակվի Լենինգրադյան փողոցում՝ Ծիծեռնակաբերդի խճուղու և Շինարարների փողոցի հատվածում, Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար կազմակերպված հետադարձի տեղը:

 

Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթևեկող տրնսպորտային միջոցների վարորդները հետադարձ կարող են կատարել Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի-Մոնթե Մելքոնյան պողոտա խաչմերուկի հանգույցում կամ Լենինգրադյան և Մեծարենցի (Նոյ թաղամաս տանող) փողոցների խաչմերուկում:

 

Նյութն ամբողջությամբ

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ