Տնտեսություն - Հայաստանն օրինական կարգով զենքն ու զինամթերք է արտահանում Կոնգո. Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանն օրինական կարգով ՀՀ զինված ուժերում կիրառությունից դուրս եկած զենքն ու զինամթերքն արտահանում է Կոնգո:

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

«Զենքի արտահանման մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Հայաստանի Հանրապետությունն օրինական կարգով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն է արտահանել ՀՀ զինված ուժերում կիրառությունից դուրս եկած զենք և զինամթերք»,- ասել է Հովհաննիսյանը:

 

Ավելի վաղ լրատվամիջոցներում հրապարակվել էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանը աֆրիկյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն է արտահանել 1500 միավոր զինատեսակ՝ 1 միլիոն 468 հազար ԱՄՆ դոլար մաքսային արժեքով կամ միավորը՝ մոտ 1000 ԱՄՆ դոլար գնով:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ