Կրթություն - Շիրակի մարզի կրթական հիմնախնդիրները` քննարկման առանցքում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղերում, ինչպես նաև Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: Վարչապետը շրջել է կրթական հաստատություններով, ծանոթացել ուսուցման կազմակերպման գործընթացին, կրթական ծրագրերին, հանդիպել ընդունելության քննություններ հանձնող դիմորդներին և հաջողություն մաղթել նրանց:

 

Վարչապետի գլխավորությամբ Շիրակի մարզետարանում անցկացվել է խորհրդակցություն: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է Գյումրիում գործող բուհերի կրթության արդյունավետ կազմակերպմանը վերաբերող առաջարկություններ: Խորհրդակցության ընթացքում բուհերի ռեկտորները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները՝ քննարկվող հարցի շուրջ, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն:

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է կրթության արդյունավետ և որակյալ կազմակերպումը և հանձնարարել ՀՀ կրթության ու գիտության նախարարությանը՝ շարունակել քննարկումները հարցի շուրջ և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

 

ՀՀ Կրթության և գիտության նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ