Հասարակություն - Բաղրամյան պողոտայում բախվել են «Mersedes»-ը, «Rover»-ը ու BMW-ն

Երեկ` հունիսի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայում` «Անելիք» բանկի դիմաց, բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 62-ամյա Աշոտ Նալբանդյանի վարած «Rover» մակնիշի 55 ՏՏ 575 համարանիշի, Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի բնակիչ, 27-ամյա Հովակ Հովակիմյանի վարած BMW 13 АА 888 համարանիշի և Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 54-ամյա Երվանդ Ղարիբյանի վարած «Mersedes» մակնիշի 11 ՕՕ 701 համարանիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները: 

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ