Տարածաշրջան - Ադրբեջանից Վրաստան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է 178 կգ հերոին

Վրացի մաքսավորներն առգրավվել են 178 կգ իրանական ծագման հերոին, որը հայտնաբերվել է Ադրբեջանից ուղևորվող բեռնատարում, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:

 

Մեքենայի վերջնակետը Նիդեռլանդներն էր: Մեքենան հատելու էր Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի սահմանները: Թմրանյութը թաքցված է եղել բեռնատարի հատուկ պատրաստված թաքստոցում:

 

Հերոինի խոշոր խմբաքանակի առգրավման մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը, սակայն այլ մանրամասներ չի հաղորդել:

 

Գործով արդեն զբաղվում է Վրաստանի ՆԳՆ-ն:

 

Նյութն ամբողջությամբ

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ