«Տեսակետ» մամուլի ակումբ - Հայ երեխաների քաշն ու հասակը շատ ցածր են.Սննդաբան

Այսօր՝ հունիսի 13-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն էին բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը և Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Ներկայացնենք լրատվամիջոցների անդրադարձը ասուլիսին:

 

 

asekose.am

«Դպրոցներում չկա հասարակական սննդի վերահսկողություն: Ճաշարանները վարձով են տալիս ու ընդհանրապես պատասխանատվություն չեն կրում նրա համար, թե արտադրողներն ու մատակարարողներն ինչ են տալիս երեխային: Արդյունքում հայ երեխանեըը հիմնականում չեն աճում՝ կապված սննդի հետ: Նրանց և՛ քաշն է ցածր, և՛ հասակը»,-ահազանգում է սննդաբան Վարդանուշ Պետրոսյանն ու հավելում.

«Սնունդը պայմանավորում է նաև երեխաների մտավոր ունակություններն ու դպրոցական առաջադիմությունը: Դրա համար անհրաժեշտ է առողջ ուտելիք»:

 

slaq.am

 

Դպրոցական ու նախադպրոցական հիմնարկներում հասարակական սննդի նկատմամաբ չկա վերահսկողություն. այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:Վերջինիս խոսքով անորակ սննդով պայմանավորված նվազել է երեխաների քաշը նաև երեխաների աճն է կանգ առել: Դպրոցների բուֆետներն ըստ բանախոսի հաճախ տրվում են վարձով , ինչով էլ պայամնավորված բացակայում է հասարակական սննդի հետ կապված վերահսկողությւոնն ու պատասխանատվությունը:

 

a1plus.am

 

«Այսօր մոդա է դարձել ֆասթ ֆուդի վտանգավորության մասին խոսելը, մինչդեռ դա հեքիաթ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով՝ այսօր մամուլում ինֆորմացիոն տեռոր է ընթանում՝ կապված արագ սննդի հետ. «Ոչ ֆասթ ֆուդը, ոչ չիպսը չեն կարող վտանգավոր լինել, վտանգավոր է դրանց չարաշահումը, սիստեմատիկ օգտագործելը: Այ, օրինակ, թթվասերից օգտակար բան չկա աշխարհում, բայց եթե մարդ մտադրվի ութ կիլոգրամ թթվասեր ուտել, արդեն երրորդ կգ-ից հետո նա կմահանա»,- բացատրեց պարոն Պողոսյանը:

Խոսելով դպրոցներում եւ մանկապարտեզներում երեխաներին տրվող սննդի մասին, բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանն ասաց, որ Հայաստանում ոլորտը շատ բացեր ունի: Նրա խոսքով՝ վերջերս սանէպիդ կանոններ են մտցվել այդ հաստատություններում երեխաներին տրվող սննդի, դրա պատրաստման չափանիշերի վերաբերյալ, սակայն որեւէ մեկը տեղյակ չէ այդ մասին:

«ՀՀ ազգաբնակչության երեխաները հիմնականում չեն աճում սննդի հետ կապված, այսինքն՝ ունեն քաշի ցածր արժեք եւ ցածր հասակ: Իհարկե, սննդի որակը կախված է ընտանիքի սոցիալական պայմաններից, բայց երեխան իր ժամանակի մեծ մասն անցկացնում է նախադպրոցական հաստատություններում, որտեղ սննդի վերահսկողություն ընդհանրապես չկա: Եթե մենք սանէպիդի չափորոշիչներին համապատասխան շարժվենք, ապա կրթական հաստատությունների բուֆետները կդատարկվեն»:

Օգոստոսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսներն են ՀՀ վաստակավոր արտիստ, «Գութան» փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը, «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիրներից Սարգիս Բաղդասարյանը, «Նուբար» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Լուսինե Նազարյանը, «Սասնա ծռեր» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հովհաննես Մկրտչյանը, «Արեգ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Արտավազդ Այվազյանը և «Սեբաստացիներ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հայարփի Անանյանը: Թեման՝ «Օգոստոսի 23-ին արդեն 6-րդ անգամ կանցկացվի «Գութան» Հայաստանի երգի-պարի ամենամյա փառատոնը, որն այս անգամ նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: Որո՞նք են այս տարվա փառատոնի առանձնահատկությունները, ի՞նչ նպատակ ունի այն, ովքե՞ր են մասնակցում և այլն: Փառատոնի ընթացքում կներկայացվեն Կոմիտասին նվիրված 5 կարճամետրաժ ֆիլմեր»:

Օգոստոսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Արման Թամրազյանը: Թեման՝ «2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով` Կ. Գասպարյանի խախտված իրավունքների և վարույթն իրականացնող մարմնի ակնհայտ ապօրինի որոշումների մասին»: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող տեսագրություններ:

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Օգոստոսի 3-ին, ժամը 12.00 Տուրիզմի հայկական ինստիտուտում (հասցեն՝ Երվանդ Քոչար 12/1, հեռ.՝ 010 520-530, 010 583-229, 010 550-536, 091 22-66-26) տեղի կունենա «Հայկական տուրիզմի զարգացման տեսլականը, ներկան, ապագան, խնդիրները և լուծման ուղիները» թեմայով մամուլի ասուլիս, որի բանախոսներն են Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, «Ավարայր» տուրիստական ընկերության տուրօպերատոր, Տուրիզմի հայկական ինստիտուտի դասախոս Գոհար Մկրտչյանը և Տուրիզմի հայկական ինստիտուտի «Մետաքսի ճանապարհ» ամբիոնի վարիչ Տիգրան Բաբայանը: ԶԼՄ ներկայացուցիչներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ