«Տեսակետ» մամուլի ակումբ - Ղազախստանը միացել է մեր աստղագիտական կենտրոնին

Այսօր՝ հունիսի 13-ին, «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանը: Ստորև ներկայացնենք, թե ինչպես են անդրադարձել ասուլիսին լրատվամիջոցները: 

 

vesti.am

Մեր տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը ընդլայնվում է: Այդ մասին, այսօր՝ հունիսի 13-ին, կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը:

-Տարածաշրջանային կենտրոնը նպաստում  է երկրների համագործակցությանը: Մեր տարածաշրջանի երկրներից մենք բազմաթիվ ասպիրանտներ ենք ունեցել, որոնք հայ աստղագետների ղեկավարությամբ գիտական թեզեր են պաշտպանել,-ասել է Ա. Միքայելյանը:

Նրա տեղեկացմամբ՝ սկզբում տարածաշրջանային կենտրոնին միացել էին Վրաստանն ու Իրանը, իսկ օրեր առաջ Ղազախստանը նույնպես համաձայնել է միանալ մեր տարածաշրջանին:

-Թուրքիայի տարածաշրջանին միանալու հարցը նույնպես դրված է, և կարծում եմ, դա մեր նվաճումը կլինի, եթե Թուրքիան էլ միանա մեզ: Սրանով Թուրքիան նույնպես Հայաստանը կճանաչի որպես գերակա երկիր, թեկուզ աստղագիտության ոլորտում,– նշել է Արեգ Միքայելյանը:

2015 թ. հունիսին Միջազգային աստղագիտական միությունը Հայաստանին շնորհել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի կարգավիճակ:

Սա Միջազգային աստղագիտական միության ռազմավարական ծրագրի մի մասն է: Ամբողջ աշխարհում աստղագիտությունը զարգացնելու համար միությունը ստեղծում է տարածաշրջանային կենտրոններ, որոնք համակարգում են տվյալ տարածաշրջանի երկրներում աստղագիտության զարգացումը: Հայաստանը, որպես աստղագիտության ոլորտի առաջատար՝ մեր տարածաշրջանի կենտրոնն է: Մեր երկիրն այս կարգավիճակում մնալու է մինչև 2021 թ.:

 

Նյութի աղբյուր՝ http://vesti.am/archives/40679?lang=am

 

asekose.am

 

2015-ին Բյուրականի աստղադիտարանում բացվեց Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) հարավարևմտյան Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակը, և Հայաստանը դարձավ տարածաշրջանային աստղագիտական կենտրոն։ Բացի Հայաստանից, կենտրոնին էին միացել Վրաստանը և Իրանը։ Օրերս ստացված պաշտոնական նամակի համաձայն միացել է նաև Ղազախստանը։

«Ղազախստանի միանալն էապես ուժեղացնում է մեր կենտրոնը, և դրա գործունեության ոլորտը տարածում դեպի Կենտրոնական Ասիա։ Ղազախստանում գործում է Ֆեսենկովի անվ․ աստղաֆիզիկայի ինստիտուտն իր բարձրլեռնային (2700-2750 մ) 3 աստղադիտարաններով, որտեղ թեև չկան խոշոր աստղադիտակներ, սակայն առկա են դիտումների համար չափազանց բարենպաստ պայմաններ։ Ներկայումս Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ նույնպես քննարկվում են մեր կենտրոնին միանալու տարբերակները, իսկ կենտրոնը հավանաբար կվերանվանվի «Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանը որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն» ծրագրի տնօրեն, Բյուրականի աստղադիտարանի(ԲԱ)առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը:

 

Նյութն ամբողջությամբ http://asekose.am/hy_AM/news/8/223194-tourqern-entroutyan-arje-en-kangnel.html

 

 

 

 

Հուլիսի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտները: Թեման՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարանը 2011 թվականից ապօրինի է տրամադրում հայկական պետական դիպլոմները, քանի որ չունի պետական հավատարմագրում։ Բացի այդ՝ համալսարանը իր շրջանավարտներին չի տրամադրում օրենքով սահմանված հայկական դիպլոմի ներդիրը (հավելվածը) և յուրաքանչյուր տարի ընդունում է ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին հակասող ներքին կարգ»։

 

Հուլիսի 17-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Ռուդիկ Նազարյանը, միևնույն նախարարության Ագրովերամշակման և զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը և ՍԱՊԾ Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Թեման՝ «Ի՞նչ նյութեր են օգտագործվում պտուղ-բանջարեղենի աճեցման գործում, որքանո՞վ են դրանք անվտանգ: Տեղական լոլիկի և վարունգի արտադրության խթանումը և արտահանման հնարավորությունները: Ներմուծված գյուղմթերք: Ինչպեՙ՚ս է վերահսկվում գյուղմթերքի շուկան: Հարակից հարցեր»:

Հուլիսի 15-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը: Թեման՝ «Նարկոլոգիական իրավիճակը ՀՀ-ում՝ առողջապահական տեսանկյունից: Աճե՞լ, թե՞ նվազել է կենտրոնում հաշվառված հիվանդների թիվը, փոխվե՞լ է արդյոք տարիքային նվազագույն շեմը: Հնարավո՞ր է լիակատար բուժում, թե՞ ոչ: Մեր երկրի վիճակը թմրամոլների քանակի առումով՝ համեմատած տարածաշրջանի մյուս երկրների հետ: Վիճակագրական տվյալներ, թեմային առնչվող այլ հարցեր»:

 

Ժամը 12.00 հյուրն է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը: Թեման՝ «Օպտիկայի պաշտպան» միջազգային հեղինակավոր կոչում-մրցանակին այս տարի արժանացել է Հայաստանը՝ աշխարհում օպտիկայի և ֆոտոնիկայի զարգացմանը նպաստելու համար: Ինչ են տալիս մեզ նման մրցանակները, ո՞ր ասպարեզներում են կիրառվում օպտիկան և ֆոտոնիկան: Հայաստանը՝ ոլորտում առաջատար երկիր: Միջազգային համագործակցություն և ծրագրեր, հարակից հարցեր»:

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ