Տնտեսություն - Երևանում այսօր վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը

Մայրաքաղաքի Կասյան փողոցում այսօր վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որի բացմանը եկել էին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը: Բոլոր պաշտոնյաները գնումներ կատարեցին գյուղացիներից, գյուղանախարն անձամբ գնեց հաղարջ և կեռաս:

 

Հիշեցնենք, որ մայարքաղաքում նման տոնավաճառների ստեղծման նպատակը գյուղացիների աճեցրած մթերքի իրացման գործը թեթևացնելն է: Այս տոնավաճառը արդեն վերաբացվում է 6-րդ տարին, և մոտ 25 օր հետո Մաշտոցի պողոտայի հարակից տարածքում` «Մալիբու» սրճարանի հարևանությամբ կբացվի ևս մեկ տոնավաճառ:

 

«Հասնելու ենք նրան, որ գյուղացին կարողանա նաև մսամթերք, կաթնամթերք ևս վաճառել»,- խոսատացավ Սերգո Կարապետյանը: Իրենց աճեցրած ապրանքը շուկա բերած գյուղացիները լրագրողներին վստահեցնում էին, որ իրենց մոտ նորմալ գներով են, թեպետ գնորդներն իրենք այդ կարծիքի չէին: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ