Տարածաշրջան - Հաճախ մոռանում ենք, որ Հայաստանն էլ ունի իր քարոզչամեքենան...

Մենք սիրում ենք խոսել քարոզչամեքենաներից՝ ադրբեջանական, ռուսական, արևմտյան և այլն։ Բայց մենք հաճախ մոռանում ենք, որ Հայաստանն էլ ունի իր քարոզչամեքենան։ Այդ քարոզչամեքենան որոշ այլ քարոզչամեքենաներից լավն է, որոշներից էլ՝ վատ, որոշ դեպքերում այն հաջողակ է ներքին լսարանի համար, որոշ դեպքերում էլ՝ արտաքին։

 

Ու այս անգամ ես ցանկանում եմ խոսել մի թեզի մասին, որը մեր քարոզչամեքենան նետել է ասպարեզ դեռ տաիներ առաջ, հաջողությամբ կայացրել է մեր գիտակցության մեջ, ու դա լավ էր մինչև վերջերս, բայց գնալով դառնում է խնդրահարույց՝ ապագայի համար։ Տեսե՛ք, մեզ ասում են, որ Ադրբեջանը պատերազմում պարտվել է, կապիտուլյացիայից 5 էր պակաս և այլն։ Լավ քարոզչությունը հենց նրանով է լավը լինում, որ ճշմարտությունը այնքան դոզավորված ու այնպիսի շեշտադրումներով է հրամցնում, որ բուն քարոզչական մեսսիջը ավելի դյուրամարս դարձնի։

 

Այո՛, հանրագումարով եթե վերցնենք, ապա 1994 թվականի մայիսի դրությամբ Ադրբեջանը պարտվողի ու կորցնողի կարգավիճակում էր, բայց Ադրբեջանը պատերազմում չի պարտվել։ Չի պարտվել թեկուզ այն պատճառով, որ պատերազմը չի էլ ավարտվել, որ որոշենք պարտվողներին ու հաղթանակողներին։ Ասեմ ավելին, անգամ 1994 թվականին Ադրբեջանը մի շարք ցավոտ հարվածներ է հասցրել ու Հորադիզի մարտերը դրա վառ ապացույցն են։ Ես բնավ հանդես չեմ գալիս ինչ-որ ռեվիզիոնիստական գաղափարներով, քավ լիցի։ Բայց իմ խորին համոզմամբ, վաղվա պատերազմի համար ամենամեծ ռիսկերից մեկը հակառակորդին թերագնահատելն է ու հենց այդ համատեքստում էլ ցանկանում եմ հիշեցնել հետևյալը․ Ադրբեջանը երբեք կապիտուլյացիա չի ստորագրել ու չի էլ պատրաստվել անել դա։ «Իսկ ի՞նչ է եղել ու ինչո՞ւ ենք ստորագրել հրադադարի մասին պայմանագիրը», - կհարցնեք դուք։

 

Պատասխանեմ․ - Հրադադարի մասին համաձայնություն ձեռք է բերվել պատերազմի այն փուլում, երբ հայկական կողմը էլ բավարար ռեսուրս (մարդկային) չուներ, որպեսզի կարողանար հուսալիորեն պահեր այն բնագծերը, որոնք ազատագրվում էին։ Ու հիմա էլ մենք այդ խնդրի առաջ ենք, երբ բանակի եղած թվակազմը ու պարտադիր զինծառայության համար որոշված ժամկետը չեն բավականացնում անգամ շփման գծի ներկա կոնֆիգուրացիան հուսալիորեն պահելու համար։

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ