Ժամանց և շոու բիզնես - Ականջակալների ճիշտ օգտագործման ձևը

Լսողությունը ուղեղի որոշակի հատվածների կողմից որպես ձայն ընկալվող էլեկտրական ազդակների ամբողջությունն է: Էլեկտրական ազդակներն առաջանում են ներքին ականջի կորտյան օրգանի զգայուն բջիջների կողմից՝ տատանումների ազդեցության տակ: Տատանումները կարող են առաջանալ ցանկացած աղմուկից, որն անցնում է ներքին ականջի,թմբկաթաղանթի և լսողական ոսկրերի միջով:

 

Շատ ուժեղ տատանումներն (այսինքն բարձր ձայները) առաջացնում են զգայուն բջիջների մահ, և լսողությունը վատթարանում է: Այս պատճառով էլ բարձր երաժշտություն լսելը շատ վտանգավոր է, հատկապես՝ բարձր երաժշտությունն ականջակալներով լսելը, չէ՞ որ այս դեպքում ձայնի կորուստն ավելի քիչ է, հետևաբար, ինտենսիվությունը՝ բարձր: «Փրկենք» մեր ականջները Առողջ մարդկանց մոտ, ովքեր չեն չարաշահում ականջակալների օգտագործումը, լսողության տարիքային փոփոխություններն սկսում են 30 տարեկանից հետո: Բայց այս փոփոխություններն աննշան են, և նկատելի են դառնում միայն 55-60 տարեկանում:

 

Մինչև 1979թ. մոլորակի բնակչության 80%-ին բնորոշ էին լսողության նվազման այս տեմպերը: Սակայն 70-ականների վերջում Ճապոնիայում ստեղծվեց շարժական նվագարկիչը (player), և լսողության խանգարումները հաճախացան նաև երիտասարդների շրջանում: Ի՞նչ անել Պարտադիր չէ հրաժարվել ականջակալներ կրելուց: Պարզապես պետք է պահպանել մի քանի պարզ կանոն. Ականջակալներն անընդմեջ մեկ ժամից ավելի մի կրեք, իսկ օրվա ընթացքում՝ 2 ժամից ավելի: Թույլատրելի սահման է համարվում ձայնի 80 դեցիբել հաճախականությունը. ավելի բարձր ձայնը կարող է հանգեցնել լսողության վատացմանը: Աշխատեք չանցնել 60 դեցիբել հաճախականության սահմանը:

 

Սա նվագարկչի առավելագույն ձայնի 60% է: Հրաժարվեք կաթիլաձև, վակուումային ականջակալներից. նրանք ավելի ''բարձր'' են, քան մեծ ականջակալները, և կարող են առաջացնել ոչ միայն լսողական խանգարումներ, այլև լսողական անցուղու մաշկի գրգռում և բորբոքում: Մի՛ բարձրացրեք երաժշտության ձայնը՝ շրջապատի աղմուկը (օրինակ՝ հասարակական տրասպորտի աղմուկը) խլացնելու համար: Եթե աղմուկը լսելի է ականջակալների միջով, ապա դա նշանակում է, որ աղմուկի ձայնը գերազանցում է 100 դեցիբել հաճախականությունը:

 

Եվ երաժշտության ձայնը բարձրացնելով՝ դուք ավելի եք անցնում 80 դեցիբել սահմանագիծը, հետևաբար անդառնալի վնաս եք պատճառում լսողությանը: Իսկ որո՞նք են վտանգի նշանները: Մենք ինքներս մեզ համար աննկատ ենք կորցնում լսողությունը: Սակայն որոշ ծայրահեղ դեպքերում օրգանիզմը փորձում է մեզ նախազգուշացնել: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ