Տնտեսություն - Ինչպիսին են եկամտահարկի փոփոխությունները

Եկամտային հարկի հնարավոր փոփոխությունների դեպքում ցածր եկամուտներ ստացողների պարագայում հարկային բեռը մի փոքր կթեթևանա, իսկ բարձրի դեպքում հակառակը՝ կծանրանա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

 

 

Թվերի տեսքով ներկայացնելով՝ տնտեսագետն ասաց մինչև 200 հազար ստացողի պարագայում դա կթեթևանա, իսկ դրանից բարձի դեպքում կծանրանա:

 

«Հարկային օրենսգրքի առաջարկվող նախագծով մինչև 120 հազար դրամ ստացողների համար եկամտահարկը կկազմի 23 տոկոս, ներկային 24,4-ի փոխարեն, 120 հազարից մինչև 1 մլն-ի դեպքում կդառնա 28 տոկոս, իսկ 1 մլն-ից ավելի ստացողների համար հարկման դրույքաչափը կկազմի 33 տոկոս»,-նշեց նա:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե չկա՞ մտահոգություն, որ փոփոխությունների արդյունքում կարող է ստվերն ավելանալ, նա պատասխանեց. «Մտահոգություն կա, բայց, իմ կարծիքով, այդքան սուր չի այդ վտանգը: Փոփոխությունների նախագծի հիմնական խնդիրներից մեկը նաև պետական բյուջեի եկամուտների մասով ավելացումն է»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ