Տնտեսություն - «Ռուս գործարարները չեն կարողանում իրենց արտադրանքը տեղափոխել ՀՀ». Յուրի Շուրիգին

Քաղաքական Իրավական լուրեր Հասարակություն Երեվանից դուրս Մշակույթ Կրթություն Սպորտ Տնտեսական լուրեր Մամուլ «Առավոտ» օրաթերթ Այլ ENG | РУС Եղանակը Երևանում Ցերեկ +27 Գիշեր +15 Փոխարժեք USD478.06 EUR532.65 RUB7.14 GBP688.74 Կարդացվել է 1605 անգամ0 ՄեկնաբանությունՏարածելՏպել23:39 | Հունիս 4 2016 «Ռուս գործարարները չեն կարողանում իրենց արտադրանքը տեղափոխել ՀՀ». Յուրի Շուրիգին «Հայաստանյան շուկայի հանդեպ Ռուսաստանի հետաքրքրվածությունը բավականին մեծ է. ռուսական ընկերությունները ցանկանում են իրենց ապրանքները Հայաստանով հասցնել Իրան»,-հունիսի 4-ին Ծաղկաձորի «Ոսկու աշխարհ» հյուրանոցային համալիրում կազմակերպված «Եվրասիական Տնտեսական Միություն. Հայաստան-համագործակցություն» ամենամյա տնտեսական  համաժողովի ժամանակ ասաց ՌԴ առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ, «Ռուսաստանի արտահանողները» ծրագրի ղեկավար Յուրի Շուրիգինը: «Ռուսական արտադրողների համար Իրանի շուկա մտնելու գործում Հայաստանի շուկան որպես միջնորդ է դիտվում:

 

Մենք ամեն շաբաթ այդ նպատակով մեկ տասնյակ հարցումներ ենք ստանում ռուսական ընկերություններից, սակայն խնդիրներ կան: Օրինակ, Ստավրապոլի գործարարները, որոնք Հայաստանում գործընկերներ ունեն, մատնանշում են, որ հետեւյալ խնդիրն ունեն. չկան համապատասխան օպերատորներ, որոնք կկարողանային ապրանքները Ստավրապոլից տեղափոխել Հայաստան եւ ավելի հեռու: Եթե այս խնդիրը, որը ՌԴ մյուս երկրամասերին էլ է վերաբերում, լուծվի, ապրանքաշրջանառությունը ՀՀ-ի հետ կզարգանա»,-նշեց նա: Շուրիգինի խոսքով` հայկական ընկերությունների համար ռուսական շուկա դուրս գալը դժվար չէ. «Միաժամանակ, Իրանի եւ Չինաստանի ընկերություններն իրենց արտադրությունը կարող են կազմակերպել Հայաստանում, որտեղից էլ դուրս կգան ԵՏՄ մյուս անդամ պետությունների շուկաներ: Ռուսաստանը հետաքրքրված է այս հնարավորությամբ»: ՀՀ-ում ՌԴ առեւտրային ներկայա 

 

Նյութն ամբողջությամբ


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ