Մշակույթ - «Երևանյան ամառ 2016». մարզամշակութային միջոցառում՝ Էրեբունու մանկական զբոսայգում

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումներից հերթականը կայացել է Էրեբունի վարչական շրջանի մանկական զբոսայգում: «Ողջույն Էրեբունուց» խորագրով  միջոցառման ընթացքում էրեբունցի փոքրիկներին ու այգում գտնվող նրանց ծնողներին  բարձր տրամադրություն են ապահովել ինչպես վարչական շրջանի մանկապատանեկան խմբերը, այնպես էլ սիրված ու ճանաչված ազգագրական համույթները, անհատ կատարողները:

 

Միջոցառումը հագեցած է եղել նաև տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների ցուցադրական ելույթներով ու տարաբնույթ խաղերով: Մարզամշակութային տոնախմբության ընթացքում փոքրիկներին մատուցվել են հաճելի անակնկալներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն 


Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ