Ժամանց և շոու բիզնես - Բալի եւ կեռասի օգտակար հատկությունները

Մասնագետների խոսքով, բալն ու կեռասը պաշտպանոմ են օրգանիզմը բարձր ռադիոակտիվ ֆոնից:

Հետաքրքիր է նաեւ, որ այդ պտուղները պարունակում են մեծ քանակությաան հակաօքսիդանտներ (ռուտին, կատեխին, կվերցետին, ցիտրին, հեսպերիդին, էրիոդիկտիոլ, ցիանիդին, կարոտին) որոնք Р-վիտամինային ակտիվություն ունեն ու օգնում են օրգանիզմին պայքարել ազատ ռադիկալային թթվայնության դեմ:

Բացի դրանից բալն ու կեռասը համարվում են սննդային բուսական մանրաթելերի՝ բջջանյութի ու պեկտինի արժեքավոր աղբյուր, որոնք կարգավորում են մարսողական տրակտի աշխատանքը: Մինչ այդ արված հետազոտությունները հաստատել են բալի բուժական հատկությունները նաեւ հոդացավերի ու արթրիտի դեպքում եւ հատուկ օգուտը ուղեղի ակտիվության համար: Մասնավորապես պարզվել է, որ այդ պտուղները ունակ են նվազեցնել Ալցհեյմերի եւ Հենթինգթոնի հիվանդության ախտանիշները:

Բալի գործածումը նվազեցնում է բիոմարկերների մակարդակը, որոնք կապակցված են խրոնիկ բորբոքային հիվանդությունների հետ, ասվում է ամսագրում հրապարակված հետազոտության մեջ: Բալի ու կեռասի դրական ազդեցությունը օրգանիզմի վրա մասնագետները կապակցում են դրանցում վիտամին С-ի ու ռուտինի առատ պարունակությամբ՝ այդ նյութերի կոմբինացիան ամրապնդում է անոթների պատերը, այդպիսով նվազեցնելով անոթային խանգարումների, երակների լայնացման, տրոմբոֆլեբիտի, միոկարդի ինֆարկտի, ինսուլտի ու հիպերտոնիայի վտանգը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ