Տարածաշրջան - Հայաստանի գլխավոր շտաբի պետը վիրահատվել է

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը վիրահատվել է պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալում, Sputnik Արմենիային հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Վիրահատությունը կատարվել է հունիսի 2-ին։ Խաչատուրովի առողջական վիճակը բժիշկները գնահատում են նորմալ», — ասաց Հովհաննիսյանը։

Ընդ որում` մամուլի քարտուղարը չնշեց, թե Հայաստանի գլխավոր շտաբի պետի մոտ ինչ է ախտորոշվել։ 




Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ