Տնտեսություն - Հայաստանի Հանրապետության և KFW-ի բանկի միջև ստորագրվել է «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի ԵՄ-ՀՆԳ 10 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագիր

2016թ. մայիսի 30-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրեն Արամ Անանյանը, արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Կովկասում KFW գրասենյակի տնօրեն Լարս Օերմանը  դրամաշնորհային համաձայնագիր են ստորագրել:

 

«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի 1-ին փուլի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 105.2 մլն եվրո, որից 85.2 մլն եվրո վարկը տրամադրել է KFW բանկը` 75 մլն եվրո սեփական միջոցներից և 10.2 մլն եվրո` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից տրամադրված ֆինանսական միջոցներից: Միաժամանակ Ծրագրի 1-ին փուլը համաֆինանսավորվել է Եվրոպական ներդրումային բանկի կողմից 10 մլն եվրո արժողությամբ վարկային միջոցներով: Այժմ նախատեսվում է  Եվրոպական միության հարևանության ներդրումային գործիքի միջոցով տրամադրել 10 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ:

 

Ծրագրի շրջանակներում տրամադրվելիք ֆինանսական օժանդակության գումարը օգտագործվելու է բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի, Այրումում 500/400/220կվ հզորությամբ ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի շինարարության և միացման, Ծրագրի պատրաստման և իրականացման ընթացքում խորհրդատվակա նծառայությունների մատուցման, ինչպես  նաև Ծրագրի շրջանակներում ոլորտի և կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորման նպատակով:

 

ՀՀ Ֆինանսների նախարարություն

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ