Մշակույթ - Հայրենիքը կերտում են, ոչ թե ժառանգում. Վակարչուկ

Դուք՝ հայերդ, բոլորից էլ լավ գիտեք, որ մեր օրերում մարդ ցանկացած պահին կարող է մեկնել երկրից ու ասել. 

«Հոգով հայ եմ մնում, բայց ինձ ավելի հարմար է Լոս Անջելեսում ապրել: Տարին մեկ անգամ Էջմիածին կգամ, մոմ կվառեմ, կհիշեմ ով եմ, ու նորից կհեռանամ»:

Իսկ սահմանադրական հայրենասիրությունն այլ բան է ենթադրում՝ ես սիրում եմ իմ երկիրը, ոչ թե նրա համար, որ այստեղ եմ ծնվել ու արմատներս էլ այստեղ են, այլ որովհետեւ ես ու երեխաներս այստեղ ենք ապրելու: Այստեղ ապրելու եմ, որովհետեւ ընկերներիս հետ միասին կառուցելու ենք մեր երկիրն ու այնպես ենք անելու, որ իմ ու երեխաներիս կյանքն այստեղ այնքան հարմարավետ լինի, որ կարիք չլինի համեմատել այլ երկրների հետ:

Վստահեցնում եմ, որ նման ներքին համոզմունք ունենալով, մարդն ավելի մեծ եռանդով կպաշտպանի իր երկիրը, հարկ եղած դեպքում՝ նույնիսկ զենքով: Մարդու էությունն այդպիսին է՝ դուք ավելի մեծ ցանկությամբ ենք պաշտպանում ձեր ստեղծածը, քան ժառանգածը: -

 

Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ