Մշակույթ - Սվյատոսլավ Վակարչուկ. «Առավոտից շրջում ենք ոչ միայն Երևանում, այլև հասցրել ենք լինել Էջմիածնում»

Այսօր երեկոյան` ժամը 19:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Okean Elzy» ուկրաինական ռոք-խմբի երևանյան համերգը:

 

«Մենք առավոտից շրջում ենք ոչ միայն Երևանում, այլև հասցրել ենք լինել Էջմիածնում: Այստեղ ամեն ինչ մեզ դուր է գալիս, ամեն ինչ հրաշալի է»,- ասաաց նա:

 

 Վակարչուկն շարֆերի վերաբերյալ ասաց, որ նախ` դա հարմարավետություն է իր համար. «Ես սիրում եմ, երբ իմ շուրջն ամեն ինչ հարմարավետ ու տրամադրող է լինում, իսկ երբ ես բեմ եմ բարձրանում և տեսնում եմ այդ շարֆը, որ կապված է բարձրախոսին, հասկանում եմ` դա իմ բեմն է, իմ բարձրախոսը և այդ ամենն իմն է ընդհանրապես, այլ ոչ թե ինչ-որ ուրիշ մեկինը»:

 

Ինչպես վերջերս ուկրաինական «Ձայնը» նախագծի ժամանակ էր հայտնի դարձել, Վակարչուկի ամենասիրելի հայկական երգը «Դլե Յամանն է»: Լրագրողները հետաքրքրվեցին նաև` հնարավո՞ր է արդյոք այսօրվա համերգին նրանք կատարեն այն, բայց երգիչն ասաց, որ իրենք մեկ այլ անակնկալ են նախատեսել հայ հանդիսատեսի համար, իսկ «Դլե Յաման»-ն այնպիսի երգ է, որը կատարելու համար պետք է խորապես հասկանալ ու զգալ այն, այսինքն` այն միայն հայերը կարող են երգել:

 

Վերջում Վակարչուկը նաև նշեց, որ աշնանն իրենք համերգով հանդես են գալու նաև Թբիլիսիում և նախատեսում են դրանից անմիջապես հետո ևս մեկ համերգ ունենալ այստեղ` Երևանում:

 Նյութն ամբողջությամբ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ