«Տեսակետ» մամուլի ակումբ - Մտավոր խնդիրներով երեխաների ներառմանը հասարակություն խոչընդոտում են ընտանիքները

Այսօր` մայիսի 31-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն էին «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը և «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների ՀԿ նախագահ Արփինե Աբրահամյանը: Ստորև ներկայացնենք լրատվամիջոցների անդրադարձը ասուլիսին:

vesti.am

Մտավոր խնդիրներով երեխաների ներառմանը հասարակություն խոչընդոտում են ընտանիքները: Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ նման տեսակետ են հայտնել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող մասնագետները:

-Մտավոր խնդիր ունեցող մարդիկանց որքան էլ փորձում ենք ներառել հասարակություն, միևնույն է, այդ հարցում բացը շատ մեծ է: Ոչ թե հասարակությունը, այլ առաջին հերթին ընտանիքը պատրաստ չէ երեխային դուրս բերելու հասարակություն: Երեխայի մուտքը դեպի հասարակություն սկսվում է ընտանիքից՝ ինչպիսին ընտանիքը նրան ներկայացնի, նա այդպես էլ կընկալվի շրջապատի կողմից,- ասել է «Փրկություն» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ՀԿ նախագահ Արփինե Աբրահամյանը:

Աբրահամյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները բազմաթիվ են՝ կրթական, ժամանցային և այլն:

«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանն էլ նշում է, որ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները պետք է ավելի ակտիվ դեր վերապահեն իրենց երեխաներին:

http://vesti.am/archives/37880?lang=am

 

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և Երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Երիտասարդաց միության ներկայացուցիչները: Թեման՝ «Կիրականացվի «Բերքից լավագույնը զինվորներին» ծրագիրը: Ո՞րն է ծրագրի նպատակը, որտե՞ղ է այն իրականացվելու, ովքե՞ր են մասնակիցները, և ո՞րն է ծրագրի այս տարվա առանձնահատկությունը»:

 

Ժամը 13.00 հյուրերն են «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, Կին ազատամարտիկների միության նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը, մահապարտներից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր), Մարտին Մարտիրոսյանը և Սուրիկ Խաչատրյանը: Թեման՝ «Մահապարտների հաղթանակի դափնեպսակը. սեպտեմբերի 18-ը Վաղուհասի, Հարությունագոմերի և Չլդրանի ազատգրման օրն է»:

 

Սեպտեմբերի 17-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գրիգոր Նազարյանը: Թեման՝ «Հունվարի մեկից ավտոմեքենաների մաքսազերծման գնի բարձրացումն ու դրա հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա: Վարորդների բալային համակարգը. առավելություններ և թերություններ: Տեսախցիկների խնդիրը, հարակից հարցեր»:

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ