Մշակույթ - Սոս Պետրոսյանի խոսքով այն առաջինն է Հայաստանում, և հենց ինքն է լինելու կուրսի ղեկավարը

Երևանի կրկեսը միշտ էլ հիացրել է իր ներկայացումներով, դերասանական կազմով, կենդանական աշխարհով: Tesaket.info-ն և «Տեսակետ» մամուլի ակումբը միշտ հետևողական ներկայացրել են կրկեսի գործունեությունը, շինարարական աշխատանքները:

Եվ այս անգամ էլ գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի հետ զրույցի ընթացքում տեղեկացանք, որ կրկեսի վերանորոգչական աշխատանքները շարունակվում են և 2018 թվականին արդեն կավարտվեն:

Զրույցի ընթացքում նաև պարզեցինք, որ Հայաստանում բացվում է 2016-2017 թթ. տարում կրկեսի, էստրադայի, մասսայական տեսարանների ռեժիսուրա  մասնագիտության կուրս`հեռակա ուսուցմամբ: Սոս Պետրոսյանի խոսքով այն առաջինն է Հայաստանում, և հենց ինքն է լինելու կուրսի ղեկավարը: 

Ինչպես նաև Սոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ Երևանի կրկեսին կից Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայում կատարվում է ընդունելություն: Ստորև ներկայացնենք «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի» և «Կրկեսային սուդիայի» ընդունելության հայտարարությունները.

«Կրկեսային ստուդիա»

Երևանի կրկեսին կից Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայում կատարվում է ընդունելություն` առանց տարիքային սահմանափակման: Կրկեսի նոր շենքի կառուցման պատճառով պարապմունքները ժամանակավոր տեղի կունենան Ագաթանգեղոսի 5 հասցեում: Եթե Ձեր երեխան ունի ցանկություն և օժտված է հատուկ տվյալներով կարող եք զանգահարել ստուդիայի գեղարվեստական ղեկավար Նաիրա Պետրոսյանին` 094.42.10.33, 091.20.95.55: Պարապունքները տեղի կունենան երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 14:00-18:00:

«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»

Առաջին անգամ Հայաստանում բացվում է 2016-2017թթ. տարում կրկեսի, Էստրադայի, մասսայական տեսարանների ռեժիսուրա մասնագիտության համար կուրս` հեռակա ուսուցմամբ: Կուրսի ղեկավար` միջազգային մրցանակների դափնեկիր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:

 Ցանկության դեպքում կարող եք զանգահարել այս հեռախոսահամարներով` 010.56.46.09. 091.20.95.55

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ