Կրթություն - Ամփոփվել են «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական հանրապետական օլիմպիադայի արդյունքները

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայական օլիմպիադան անցկացվել է 2 փուլով: Օլիմպիադայի եզրափակիչ փուլ անցած թիմերի սաները երեք օր շարունակ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մրցել են արգելագոտիների հաղթահարում, զենքի քանդում և հավաքում, կրակային և շարային պատրաստություն անվանակարգերում, հանձնել են «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի նորմատիվներ, ապրել են զինվորական կենցաղով ու կանոնակարգով` անմիջականորեն զգալով զինվորական լինելու պատասխանատվությունը: 

Եզրափակիչ փուլի արդյունքներով թիմային ընդհանուր հաշվարկով օլիմպիադայի հաղթող է ճանաչվել Արցախից ժամանած թիմը: Երկրորդ և երրորդ հորզիոնականները զբաղեցրել են Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի թիմերը: 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ