Հասարակություն - Լենինգրադյան-Իսկակով հատվածի նոր փողոցը նպատակահարմար չէին գտել անվանել Մոնթեի անունով

Այսօր՝ մայիսի 13-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Փողոցների և այլ օբյեկտների վերանվանում և անվանում» նախաձեռնող խմբի անդամներ Կարինե Փանոսյանը և Տիգրան Մարտիրոսյանը:

 

panorama.am

Մոտավորապես երկու տարի առաջ է ստեղծվել «Փողոցների և այլ օբյեկտների վերանվանում և անվանում»  նախաձեռնությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Երևանում փողոցների անվանափոխության խնդրին:

«Երբ կառուցվում էր Լենինգրադյան-Իսկակով հատվածի նոր փողոցը: Ինձ մոտ հարց առաջացավ՝ հետաքրքիր է ու՞մ անունով է անվանակոչվելու: Քաղաքապետարանին նամակով առաջարկեցին որ այդ փողոցն անվանվի Մոնթե Մելքոնյան, սակայն մեզ պատասխանեցին, որ այդ փողոցը բանկելի չէ, մարդկանց անձնագրի հասցեում չի գրվելու Մոնթեի փողոց և նպատակահարմար չի այն անվանել: Ավագանին չհաստատեց, որ փողոցը կրի Մոնթեի անունը, պաշտոնապես չհաստատվեց դա, սակայն «գուգլ մեփը» մինչ օրս փողոցը ցույց է տալիս Մոնթեի անվան»,-պատմեց Տիգրան Մարտիրոսյանը:

Նյութն ամբողջությամբ՝ http://www.panorama.am/am/news/2016/05/13/%D5%93%D5%A1%D5%B6%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB%D6%80%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/1578993

 

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ