Տնտեսություն - Խառը մենամարտում ադրբեջանցուն հաղթած մարզիկն իր հասույթը փոխանցելու է ԼՂ բանակին

Խառը մենամարտերի Octagon Fighting Sensation-8 մրցաշարում ադրբեջանցի մարզիկին հաղթած Ալբերտ Ղազարյանը հաղթանակի համար ստացած գումարը փոխանցելու է Պաշտպանության բանակին:

Այդ նպատակով՝ մոտ օրերս նա իր մարզչի հետ կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Լրագրողների հետ հանդիպմանը մարզիկը անդրադարձել է նաև նրա հասցեին հնչող քննադատությանը՝ նշելով, որ մրցակցին միջնամատ ցույց չի տվել:

Մարտի տեսագրությունը դիտելուց հետո շատերը համարում էին, որ հայ մարզիկը միջնամատն է ցույց տալիս, և քննադատում էին նրան:

Հայ մարզիկը, սակայն, ընդգծում է, որ դա ոչ մարզական պահվածք է, և երբեք իրեն նման բան թույլ չէր տա:

«Բոլորը մտածում էին, որ ես միջնամատ եմ ցույց տվել, բայց եթե ուշադիր նայեք, կտեսնենք, որ այդպիսի բան չի եղել: Ես մարզական շատ լավ դաստիարակություն եմ ստացել, ինքս մարզում եմ և նման բան չէի անի»,-ասել է նա, գրում է Armtimes.com-ը:

Ալբերտ Ղազարյանը նշել է նաև, որ շատ լավ էր նախապատրաստվել մարտին: Գիտակցում էր իր վրա դրված պատասխանատվությունը և հաղթանակի կարևորությունը:

Հաղթանակի համար ստացած գումարը Ղազարյանը փոխանցելու է Պաշտպանության բանակին: Այդ նպատակով՝ մոտ օրերս նա իր մարզչի հետ կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Հաղթանակի կապակցությամբ Ալբերտ Ղազարյանը որպես նվեր մեքենա է ստացել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանից:

Պարտությունն ադրբեջանցիները շատ ցավալի են ընդունել և իրենց մարզիկից հրաժարվել են: Ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում են, որ Ալբերտ Ղազարյանին պարտված Ռուսլան Մուրաթազովն ադրբեջանցի չէ, ղազախ է, պարզապես պատանի տարիքում ադրբեջանական անձնագիր է ստացել:

Այս տեսակետը հերքել է «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ, Ալբերտ Ղազարյանի մարզիչ Հայկ Ղուկասյանը:

«Եթե նա լիներ ղազախ, ապա ինչու՞ պետք է անհանգստանային: Եթե քաղաքցի է ուրեմն ադրբեջանցի է»,-ասել էնա՝ ավելացնելով, որ ադրբեջանցիները շատ վրդովված են պարտության պատճառով, և այն երկրներում, որտեղ «Արմֆայթինգ» ֆեդերացիան մասնաճյուղեր ունի, փորձում են կապ հաստատել և ինչ-որ հարցեր պարզել տեղի հայերի հետ:

Ինչպես նշում է Ղուկասյանը, Ադրբեջանի իշխանությունները նաև սահմանափակել են Ռուսլան Մուրաթազովի մուտքն Ադրբեջան:

Նյութի աղբյուր

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ