Կրթություն - Նոյեմբերին Լոռիում կբացվի առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 4-ին ծանոթացել է ՍՄԱՐԹ կենտրոնի կառուցման շինաշխատանքների ընթացքին: 

Կենտրոնն ուղղված է լինելու մարզում ինովացիոն ենթակառուցվածքների զարգացմանը, նորագույն տեխնոլոգիաների մշակմանը, որոնք կներդրվեն արդյունաբերության տարբեր ճյուղերում: 

Նախատեսվում է կենտրոնի կառուցման առաջին փուլի աշխատանքներն ավարտին հասցնել այս տարվա նոյեմբերին:

ՍՄԱՐԹ-ը նպատակ ունի գործիքներ ու գերժամանակակից միջավայր տրամադրել՝ համայնքներին խրախուսելով գործի դնել իրենց ողջ ներուժը: 

«ՍՄԱՐԹ կենտրոնները դառնալու են գիտելիքի փոխանակման էպիկենտրոններ՝ խթանելու համար Հայաստանում խոստումնալից, սակայն դեռ աջակցության կարիք ունեցող համայնքների զարգացումը: ՍՄԱՐԹ կենտրոններն արտացոլելու են ինչպես նոր՝ տեղի կարիքներին հարմարեցված, այնպես էլ Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից նախորդ տասնամյակում մեծ հաջողությամբ իրագործված ծրագրեր, այդ թվում՝ էլեկտրոնային գրադարաններ, բազմասենսորային (զգայական) ծրագրեր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երիտասարդների համար, ձեռներեցության դասընթացներ, հասարակական կյանքում ներգրավվածություն, մասնագիտական վերապատրաստում, առողջապահական կրթություն, շրջակա միջավայրին և տնտեսագիտությանն առնչվող նախագծեր», - հայտնում են հիմնադրամից:

Նյութի աղբյուր՝ http://www.mediamax.am/am/news/society/18152/#sthash.Fow3YAal.dpuf

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ