Մշակույթ - Իվետան և Ադրբեջանի ներկայացուցիչը պատասխանեցին Արցախի դրոշի վերաբերյալ հարցերին

Իվետայի մամուլի ասուլիսը կարող եք դիտել` 18–րդ րոպեից, Ադրբեջանի ներկայացուցչինը` 41–րդ րոպեից։ Նշենք, որ Իվետան շատ գրագետ կերպով պատասխանեց շվեդական թերթի լրագրողի այն հարցին, թե ինչու է բռնել և ցուցադրել Եվրոպայում քաղաքականորեն ամենաշահարկված դրոշը` ԼՂՀ դրոշը:

—Ես ներկայացնում եմ իմ երկիրն իմ սրտով, մտքով, իմ ամբողջ էությամբ և զգացողություններով: Իմ մտքերն իմ հայրենիքի հետ են: Այն ամենը, ինչ ես ուզում էի ներկայացնել և տարածել խաղաղությունն է: Հայաստանը միայն խաղաղության է ձգտում իր սահմաններին: Ես հենց դրա համար էլ գրել եմ այս երգը: Սիրո ալիքն իմ միջից է հորդում, ես միայն խաղաղություն եմ ուզում: Ես հայ եմ, ով ապրում է Գերմանիայում: Ես մեծացել եմ որպես աշխարհի քաղաքացի: Այդ պատճառով էլ ես բարձրացրի այդ դրոշը, որպեսզի մարդիկ կենտրոնանան դրոշի և խաղաղության վրա,-նշել է Իվետան եզրափակիչ անցած մասնակիցների մամլո ասուլիսի ժամանակ:

Իսկ ադրբեջանցի լրագրողի` իր երկրի ներկայացուցչին ուղղված ելույթը մի քանի անգամ դիտողության արժանացավ վարողի կողմից, ով հիշեցրեց, որ սա քաղաքական հարցերի քննարկման հարթակ չէ և հարցերը պետք է հնչեն բացառապես երգի մասին։ Հատկանշական է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը ևս համաձայն էր այն մտքի հետ, որ սա երգի մրցույթ է և ընդամենը։ Իսկ լրագրողը խոսում էր Արցախի ճանաչված չլինելու, Ադրբեջանի մաս կազմելու և և դրոշի ծածանման համար Եվրատեսիլի կազմակերպիչներից ակնկալում էր բացատրություն։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ